Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Հայաստանյան դպրոցներում կբարձրացվի ռուսերենի իմացության մակարդակը
30/11/2013 14:16
Կիսվել

Հայաստանյան դպրոցներում կբարձրացվի ռուսերենի իմացության մակարդակը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Թեքեյան մշակութային կենտրոն»-ում հանդիպել է Ռուսաց լեզվի կենտրոններում վերապատրաստում անցած մանկավարժներին:

Կառավարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը Տիգրան Սարգսյանը կարևորել է ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, ինչը հնարավորություն է տալու դպրոցներում բարձրացնել ռուսերենի իմացության մակարդակը:

«Այսօր տեսնում ենք, որ օտար լեզուների իմացությունն էապես բարձրացնում է պետական ապարատում մեր աշխատակիցների արտադրողականությունը, և հակառակը. կարող ենք նշել. որ եթե մարդը տիրապետում է ընդամենը մեկ լեզվի, ապա ունենում ենք լրջագույն խնդիրներ: Արագ փոփոխվող աշխարհում, որն արագորեն դառնում է շատ փոքր, շփումներն ունեն էական նշանակություն, մանավանդ փոքր պետությունների համար, որովհետև ինտեգրացիոն գործընթացները բարձրացնում են մեր տնտեսության, հասարակության մակարդակը»,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ եվրոպական երկրներում առնվազն երկու օտար լեզվի իմացությունն այսօր դառնում է պարտադիր, որովհետև շփումներն այնքան ինտենսիվ են, որ դրանց իմացությունը յուրաքանչյուր քաղաքացու համար դառնում է անհրաժեշտություն:

Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ՝ այդ խնդիրն արդիական է նաև ՀՀ-ի համար:

«Օտար լեզուների դասավանդումը մեզ համար լինելու է առաջնահերթություն, որովհետև այդ ճանապարհով կարող ենք ապահովել մեր երկրի առաջընթացը: Ուսուցիչների վերապատրաստումը ծառայում է հենց այդ գործին, որովհետև ձեր դասավանդման պրակտիկան, նոր մեթոդները բնականաբար նպաստելու են, որպեսզի կարողանանք դպրոցներում բարձրացնել լեզվի իմացության մակարդակը: Այդ գործին է ծառայում նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, որն իր ծրագրերում ավելի մեծ ուշադրություն է սկսել դարձնել հենց այդ խնդրի լուծմանը»,- նշել է կառավարության ղեկավարը:

Ռուսաց լեզվի կենտրոններում վերապատրաստման դասընթացներին մասնակցել են հանրապետության բոլոր մարզերի 137 ուսուցիչներ: Դասընթացներն անցկացվել են Մոսկվայի Պուշկինի անվան լեզվաբանության ինստիտուտի մասնագետների կողմից: Մանկավարժներից մի քանիսին վերապատրաստման վկայականները հանձնել է անձամբ վարչապետ Սարգսյանը:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85