Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Ամբողջական ծավալով շահագործման է հանձնվել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը
03/12/2013 10:18
Կիսվել

Ամբողջական ծավալով շահագործման է հանձնվել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը

Դեկտեմբերի 2-ին ամբողջական ծավալով շահագործման է հանձնվել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, որը 2012 թվականի հունվարից գտնվում էր փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլում:

Թողարկման մեկնարկի արարողությանը մասնակցել են «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլերը և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:

Նշենք, որ 2006 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև կնքված համաձայնագրի շրջանակում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման միջոցով ձեռք է բերել «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի գույքը՝ շինարարությունն ավարտելու և արդիականացնելու պարտավորություններով:

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման նպատակով ներդրվել է շուրջ 465,2 մլն ԱՄՆ դոլար, որից 248,8 մլն ԱՄՆ դոլարը` գույքային համալիրի ձեռքբերման նպատակով:

Ներդրումները կատարվել են ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցների հաշվին:

«ՀայՌուսգազարդ» ընկերությունից տեղեկացնում են, որ «Հրազդան- 5»-ը նորագույն տեխնոլոգիական լուծումներով բացառիկ կառույց է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի գազաէներգետիկ ոլորտում: «ՀայՌուսգազարդ»-ի մասնագետների ջանքերով կայանում կիրառվել է արտադրական նոր եղանակ` համակցելով շոգետուրբինային և գազատուրբինային տեխնոլոգիաներ, ինչը հնարավորություն է տալիս 1կՎտ.ժ էլեկտրաէներգիա արտադրելու համար ծախսել 278 գրամ պայմանական վառելիք և թույլ է տալիս նվազեցնել ջերմային կայանում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը:

Հաշվի առնելով տեխնոլոգիական նորարությունները՝ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը քայլեր է ձեռնարկում էլեկտրաէներգիայի արտադրության այս եղանակը պատենտավորելու ուղությամբ, քանի որ հայ մասնագետների կողմից մշակված տեխնիկական լուծումներն ու նորագույն տեխնոլոգիաների ներդրումը մեծ հետաքրքրություն են առաջացրել արտերկրների գործընկերների մոտ:

Էներգաբլոկի դրվածքային հզորությունը 300 ՄՎտ-ից հասցնելով 467 ՄՎտ-ի և շահագործելով այն՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ծրագրում է մասնաբաժին ապահովել էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում և հնարավորություն ստեղծում ծրագրեր մշակել արտահանման շուկաների ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցման որոշումը կայացվել է դեռևս Խորհրդային տարիներին՝ 70-ականների վերջերին: 1984թ. ԽՍՀՄ էներգետիկայի և էլեկտրաֆիկացիայի նախարարության «Ջերմաէներգապրոեկտ» ինստիտուտի կողմից մշակվել է նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը, իսկ 1987թ.-ին ԽՍՀՄ էներգետիկայի նախարարությունը հաստատել է 5-րդ էներգաբլոկի շինարարության փաստաթղթերը: Այդ ժամանակ Հայաստանի իշխանություններին հաջողվել է ձեռք բերել ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի թույլտվությունը՝1989թ.-ի դեկտեմբերին 5-րդ էներգաբլոկի շինարարական աշխատանքները սկսելու համար: Խորհրդային Հայաստանի համար սա աննախադեպ խոշոր շինարարություն էր, որի նախագծանախահաշվային արժեքը 80-ականների գներով կազմում էր 343 մլն. 710 հազար խորհրդային ռուբլի:

Հանրապետության անկախացման դժվարին ճանապարհին` 1990-1992թթ. ընթացքում «Հրազդան-5»-ի շինարարությունը կանգ է առել: Նորանկախ Հայաստանը հայտնվել է էներգետիկ ճգնաժամի մեջ:

Կարճ ժամանակ անց, 1993թ-ին, Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ են եղել շարունակելու 5-րդ էներգաբլոկի շինարարությունը: Այդ նպատակով 57,5 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր է կնքվել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ, շինարարական աշխատանքները շարունակվել են մինչև 1997թ. և դարձյալ դադարեվել` այս անգամ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04