Հայաստանում շուրջ 38%-ով աճել է գարեջրի արտադրությունը
Հայաստանում գարեջրի արտադրության ծավալներն աճել են: Այս տարվա առաջին տաս ամսում արտադրվել է ավելի շատ գարեջուր, քան ամբողջ 2012 թվականին:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկրում արտադրվել է 16,9 մլն լիտր գարեջուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 38%-ով:
Նշենք նաև, որ 2012 թվականին մեր երկրում գարեջրի արտադրության ծավալը կազմել էր 13.6 մլն լիտր, իսկ 2011 թվականին՝ 14,7 մլն լիտր: