Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Կիպրոսից Հայաստան հոսած ներդրումների ծավալն աճել է շուրջ 10 անգամ
03/12/2013 14:58
Կիսվել

Կիպրոսից Հայաստան հոսած ներդրումների ծավալն աճել է շուրջ 10 անգամ

Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել է 395,6 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրի տնտեսություն ուղղված օտարերկրյա ներդրումները կրճատվել են շուրջ 32%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանի տնտեսությունում իրականացված ներդրումների ծավալով առաջատար երկրներն են Արգենտինան, Կիպրոսը, Ռուսաստանը, Կանադան և Ֆրանսիան:

Այս տարվա հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Արգենտինան շուրջ 6 անգամ մեծացրել է Հայաստանի տնտեսություն ուղղվող ներդրումների ծավալը՝ դրանք հասցնելով 89,7 մլն ԱՄՆ դոլարի: Կիպրոսից Հայաստան հոսած ներդրումները աճել են ավելի քան 10 անգամ և կազմել 58,7 մլն ԱՄՆ դոլար:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը, Կանադան և Ֆրանսիան կրճատել են Հայաստանի տնտեսության իրական հատվածում իրականացվող ներդրումները: Այսպես,  հաշվետու ամիսներին Ռուսաստանից Հայաստան հոսած ներդրումները նվազել են 36%-ով և կազմել 52,7 մլն ԱՄՆ դոլար: Այս նույն ժամանակահատվածում Կանադան Հայաստանի տնտեսությունում իրականացրել է 42,1 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, ինչը տարեկան կտրվածքով նվազել է 58%-ով: Հայաստանի տնտեսությունում ֆրանսիական ներդրումները կրճատվել են 80%-ով և կազմել 41,0 մլն ԱՄՆ դոլար:

Արդյունքում, այս հինգ երկրին բաժին է ընկել Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ավելի քան 70%-ը:

Նշենք նաև, որ հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսությունում իրականացված միայն ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 155.1 մլն ԱՄՆ դոլար: Տարեկան կտրվածքով ցուցանիշը նվազել է 62%-ով:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6