Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Հնդիկ միլիարդատերը պատրաստվում է երկրում ռեկորդային IPO անցկացնել
18/06/2026 15:28
Կիսվել

Հնդիկ միլիարդատերը պատրաստվում է երկրում ռեկորդային IPO անցկացնել

Հնդկաստանի խոշորագույն հեռահաղորդակցական օպերատորը՝ Reliance Jio Infocomm-ը, որը վերահսկվում է միլիարդատեր Մուկեշ Ամբանիի կողմից, մտադիր է 2026 թվականին իրականացնել բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO)։ Այդ մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Պարբերականի զրուցակիցների տվյալներով՝ մոտ ժամանակներս ընկերությունը համապատասխան հայտ կներկայացնի Հնդկաստանի կարգավորող մարմիններին։ FT-ն նշում է, որ Jio-ի IPO-ն կարող է դառնալ երկրի պատմության ամենախոշոր տեղաբաշխումներից մեկը՝ առնվազն ընթացիկ տարվա ընթացքում։ 2026 թվականի սկզբից ի վեր՝ Հնդկաստանում իրականացված բոլոր IPO-ների ընդհանուր ծավալը կազմել է 2.1 միլիարդ դոլար, մինչդեռ գնահատականներով Jio-ի բորսայական տեղաբաշխումը կարող է ընկերությանը բերել շուրջ 4 միլիարդ դոլար։

Մուկեշ Ամբանին դեռ անցյալ տարի հայտարարել էր Jio-ի IPO անցկացնելու ծրագրերի մասին։ Սակայն Իրանում ռազմական գործողությունների մեկնարկից հետո հնդկական ֆոնդային շուկայում անկում գրանցվեց, ինչի հետևանքով ընկերությունը հետաձգեց այդ մտադրությունները։

Reliance Industries-ի բաժնետոմսերը, որի կազմում գործում է Jio-ն, տարեսկզբից էժանացել են 15%-ով։ Ստեղծված պայմաններում հետաձգվել են նաև Հնդկաստանում նախատեսված մի շարք այլ խոշոր IPO-ներ, այդ թվում՝ PhonePe ֆինանսատեխնոլոգիական ծառայության տեղաբաշխումը, որը պատկանում է Walmart ընկերությանը։

Prime Database հետազոտական հարթակի տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին Հնդկաստանում IPO-ների ընդհանուր ծավալը 39%-ով նվազել է 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Այնուամենայնիվ, FT-ի աղբյուրների պնդմամբ, Մուկեշ Ամբանին վերջնականապես որոշել է Jio-ն բորսա դուրս բերել արդեն այս տարի։

Հնդկական Rothschild ֆինանսական խմբի բաժնետոմսերի շուկայի տնօրենի կարծիքով, եթե տարվա երկրորդ կեսին ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիր կնքվի, ապա կարելի է կանխատեսել հնդկական IPO շուկայի ընդհանուր ակտիվացում։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01