Բիզնես

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 427.00-4.00
OIL:  BRENT - 78.16-0.50 WTI - 75.33-0.21
COMEX:  GOLD - 4309.20-0.69 SILVER - 70.70+1.14
COMEX:  PLATINUM - 1761.60-2.09
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.57+0.17 EUR/GBP - 1.1519-0.78
FOREX:  EUR/USD - 1.1519-0.78 GBP/USD - 1.3314-0.81
STOCKS RUS:  RTSI - 1076.11-1.05
STOCKS US: DOW JONES - 51492.55-0.98 NASDAQ - 26021.66-1.34
STOCKS US: S&P 500 - 7420.10-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 71053.49+1.65 TOPIX - 4068.18+1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81-1.59 SSEC - 4090.48-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10508.61+0.14 CAC40 - 8430.79-0.20
STOCKS EUR:  DAX - 24934.67+0.10
18/06/2026  CBA:  USD - 368.19+0.13 GBP - 487-6.64
18/06/2026  CBA:  EURO - 422.02-4.82
18/06/2026  CBA:  GOLD - 51397+90 SILVER - 826.32-6.46
Հովակ Հովակիմյան. Մենք դիտարկում ենք մշակույթը ոչ թե որպես հովանավորչություն, այլ որպես երկարաժամկետ ներդրում
18/06/2026 16:04
Կիսվել

Հովակ Հովակիմյան. Մենք դիտարկում ենք մշակույթը ոչ թե որպես հովանավորչություն, այլ որպես երկարաժամկետ ներդրում

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը հերթական անգամ միավորեց երիտասարդ տաղանդներին, միջազգային երաժշտական հանրությանը և մրցույթի գործընկերներին։ Երկրորդ տարին անընդմեջ մրցույթի ռազմավարական գործընկեր Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը ներկա էր մրցույթի եզրափակիչ միջոցառմանը՝ անձամբ հանձնելով հատուկ մրցանակներից մեկը։

«Բիզնես 24»-ի հետ զրույցում նա խոսել է մշակույթի ոլորտում մասնավոր հատվածի դերի, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի միջազգային նշանակության և այն արժեքների մասին, որոնք ձևավորում են երկարաժամկետ ազդեցություն Հայաստանի մշակութային կյանքի և երիտասարդ սերնդի զարգացման վրա։

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

Արդեն երկրորդ տարին Freedom Broker Armenia-ն մրցույթի ռազմավարական գործընկերն է։ Ինչպե՞ս եք գնահատում այս համագործակցությունը։

«Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի և ընդհանրապես «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի հետ մեր համագործակցությունը շատ ավելի լայն իմաստ ունի, քան պարզ գործընկերությունը։ Սա վստահության և ընդհանուր տեսլականի վրա հիմնված երկարաժամկետ գործընկերություն է։ Մենք տեսնում ենք, որ մրցույթը ոչ միայն բացառիկ երաժշտական իրադարձություն է Հայաստանում, այլ միջազգային հարթակ, որը ձևավորում է նոր սերնդի երաժիշտների ճանապարհը և ներկայացնում մեր երկիրն ամբողջ աշխարհում»,-ասել է Հովակ Հովակիմյանը։

Ինչո՞վ է Freedom Broker Armenia-ի համար կարևոր ներգրավված լինել մշակութային նման բարձր մակարդակի միջազգային նախագծում։

«Մենք համոզված ենք, որ մշակույթը հասարակության զարգացման հիմքերից մեկն է։ Երբ համագործակցում ենք նման մեծամասշտաբ մրցույթին, իրականում մենք ներդրում ենք կատարում միանգամից կրթության, ստեղծագործական մտածողության և միջազգային երկխոսության մեջ։ Հատուկ ցանկանում եմ կարևորել Արամ Խաչատրյանի կոմպոզիտորական ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը, որը կյանքի է կոչվում համատեղ ուժերով և որը մեր երկրի հեղինակությունը բարձրացնելու լավագույն ուղղություններից է»,-նշել է Հովակ Հովակիմյանը։

Դուք անձամբ ներկա էիք գալա համերգին և հանձնեցիք հատուկ մրցանակներից մեկը։ Ի՞նչ նշանակություն ուներ այդ պահը Ձեզ համար։

«Դա շատ խորհրդանշական և ոգևորիչ պահ էր։ Երբ դու ոչ միայն ռազմավարական գործընկեր ես, այլ նաև անմիջականորեն կանգնած ես երիտասարդ երաժիշտների հաջողության կողքին, դա փոխում է համագործակցության ամբողջ ընկալումը։ Այդ պահին դու տեսնում ես աշխատանքի իրական արդյունքը՝ մարդկանց, ովքեր տարիների աշխատանքով հասնում են կատարողական այս մակարդակին»,- նշեց Հովակ Հովակիմյանը։

Ինչպե՞ս եք գնահատում մասնավոր հատվածի դերը մշակույթի զարգացման մեջ Հայաստանում և միջազգային հարթակում։

«Այդ դերը գնալով ավելի կարևոր է դառնում։ Պետական և մասնավոր հատվածի համագործակցությունը կարող է ստեղծել կայուն համակարգ, որը թույլ է տալիս երկարաժամկետ պլանավորում իրականացնել և ավելի մեծ ազդեցություն ունենալ։ Մասնավոր հատվածը բերում է ճկունություն, նոր մոտեցումներ և միջազգային փորձ, ինչը շատ կարևոր է այն նախագծերի համար, որոնք միջազգային ընդլայնման մեծ հնարավորություններ ունեն»,- ասաց Հովակ Հովակիմյանը։

Ինչպե՞ս եք տեսնում այս համագործակցության ապագան։

«Մենք սա դիտարկում ենք որպես երկարաժամկետ գործընկերություն։ Եթե խոսում ենք երաժշտարվեստի զարգացման մասին, ապա դա չի կարող լինել կարճաժամկետ գործընթաց. արդյունքները երևում են տարիների ընթացքում։ Մեր նպատակն է շարունակել զարգացնել այս համագործակցությունը և ավելի մեծ ազդեցություն ունենալ միջազգային մակարդակում մրցույթը և Խաչատրյանի անունը ներկայացնելու ճանապարհին»,- հավելեց Հովակ Հովակիմյանը։

18/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.19
+0.13
Եվրո (EUR)
422.02
-4.82
Ռուբլի (RUR)
5.0067
-0.029
Լարի (GEL)
138.94
+0.18
51397
+90
Արծաթ
826.32
-6.46