Պաշտոնական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
Քննարկվել են Հայաստան-Իրաք համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
03/12/2013 17:10
Կիսվել

Քննարկվել են Հայաստան-Իրաք համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարիի հետ, որ Երևանում է գտնվում պաշտոնական այցով։

Նախարարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում երկու երկրների միջև փոխգործակցությունը զգալիորեն ակտիվացել է և հույս հայտնել, որ Իրաքի արտգործնախարարի այցը նոր լիցք կհաղորդի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանը։ Նախարար Նալբանդյանը ողջունել է նաև Հայաստանում Իրաքի դեսպանատան վերաբացումը:

Նախարար Զեբարին իր հերթին նշել է, որ Իրաքը ցանկանում է խորացնել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ և իր այցելության հիմնական նպատակը հենց այդ ուղղությամբ պայմանավորվածությունների ձեռքբերումն է։

Հոշիար Զեբարին կարևորել է հայ համայնքի ներդրումը Իրաքի զարգացման և բարգավաճման գործում։

Հանդիպմանը հանգամանալից զրույց է ծավալվել երկկողմ հարաբերությունների խթանման՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, գիտական, կրթական, մշակութային բնագավառներում փոխգործակցության շուրջ։ Նախարարները արծարծել են երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորությունը։

Հյուրի խնդրանքով ՀՀ արտգործնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը:

Հոշիար Զեբարին Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել է Իրաքում կայունություն և անվտանգություն ապահովելու ուղղությամբ իշխանությունների ձեռնարկվող քայլերի մասին:

Նախարարները հանգամանալից զրույց են ունեցել միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության, Սիրիայի հարցով Ժնև-2 համաժողովի կազմակերպման վերաբերյալ։

Հանդիպումից հետո նախարարները ստորագրել են Հայաստանի և Իրաքի արտաքին գործերի նախարարությունների միջև փոխադարձ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը:

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21