2026թ.-ի ապրիլի վերջի դրությամբ ՀՀ-ում փողի բազան կազմել է 2․04 տրլն դրամ (+10․9%)
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. ապրիլի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 2,038,426 մլն դրամ, 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 10․9%-ով։
Մասնավորապես, ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալն աճել է 13․9%-ով և կազմել 1,099,361 մլն դրամ։ Դրամով թղթակցային հաշիվների ծավալն նվազել է 42%-ով և կազմել 207,871 մլն դրամ, իսկ արտարժույթով թղթակցային հաշիվների ծավալն աճել է 42․8%-ով և կազմել 713,470 մլն դրամ։
Այլ հաշիվների ծավալը աճել է 10․1%-ով և կազմել 15,917 մլն դրամ։
