2025-ին Ռուսաստանում պետական գնումների ոլորտում բյուջետային խնայողությունների եռակի աճ է գրանցվել
Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության հանձնարարականներն ու որոշումները 2025 թվականին թույլ են տվել պետական գնումների ոլորտում բյուջետային միջոցների խնայողությունները եռապատկել՝ 2024 թվականի համեմատ։ Այդ մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Կարտելների և հակամրցակցային այլ համաձայնությունների դեմ պայքարը գերատեսչությունն իրականացնում է «Հակակարտել» պետական տեղեկատվական համակարգի միջոցով, որը գործում է անցյալ տարվանից», – մամուլի ծառայությունը մեջբերում է գերատեսչության ղեկավարի տեղակալը:
Նա նշել է, որ համակարգի ստեղծումը հնարավորություն է տալիս ոչ միայն արձագանքել խախտումներին, այլև կանխատեսել հակամրցակցային համաձայնությունների ռիսկերը։
Ծառայությունից ընդգծել են, որ մենաշնորհային գործերով ժամանակակից իրավակիրառական պրակտիկան ենթադրում է ոչ միայն խախտողների պատասխանատվության ենթարկում, այլև նրանց զրկում այն տնտեսական օգուտներից, որոնք ստացել են անօրինական գործունեության արդյունքում։
