Շվեյցարիան կորցրել է աշխարհի ամենամրցունակ տնտեսության կարգավիճակը
Շվեյցարիան կորցրել է աշխարհի ամենամրցունակ տնտեսության կարգավիճակը: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։ Հիմնական պատճառներն են ԱՄՆ-ի բարձր մաքսատուրքերը և շվեյցարական ֆրանկի ամրապնդումը: Այս հանգամանքները բացասաբար են ազդել ներդրումների ներհոսքի վրա։
Հաշվի են առնվել պետական կառավարման արդյունավետությունը, ենթակառուցվածքների զարգացվածությունը, բիզնեսի արդյունավետությունը և տնտեսական ցուցանիշները։ 2026 թվականի վարկանիշում Շվեյցարիային առաջ են անցել Սինգապուրը և Հոնկոնգը՝ զբաղեցնելով համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը։ Հատկանշական է, որ Սինգապուրն արդեն 2024 թվականին զբաղեցրել էր առաջին հորիզոնականը։
Վարկանիշի տվյալներով՝ Շվեյցարիան բախվել է 60.7 միլիարդ դոլարի օտարերկրյա կապիտալի արտահոսքի, ինչի պատճառով վերջին տեղն է զբաղեցրել այդ ցուցանիշով։ Սակայն IMD-ն նշում է, որ դա կարող է պայմանավորված լինել ակտիվների վերագնահատմամբ և կապիտալի հայրենադարձմամբ, ոչ թե երկարաժամկետ կառուցվածքային խնդիրներով։
IMD-ի գնահատմամբ՝ Շվեյցարիայի դիրքերի թուլացումը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենակայուն տնտեսությունները խոցելի են կապիտալի հոսքերի փոփոխությունների և աճող աշխարհաքաղաքական անորոշության նկատմամբ։
