ՀՀ բանկերում 2026թ. մարտի դրությամբ սպասարկվել է 5․65 մլն հաճախորդ
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2026թ.-ի մարտի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 5,648,298 հաճախորդ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 665,486-ով կամ 13․4%-ով։
Նրանցից 5,414,332-ը ֆիզիկական անձինք են, իսկ 233,966-ը՝ իրավաբանական անձինք:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա փետրվար ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների հաշիվների քանակը կազմել է 12,330,255։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 1,945,026-ով կամ 18․7%-ով։
Մասնավորապես հաշիվներից 11,870,874-ը ֆիզիկական անձանց հաշիվներ են, իսկ իրավաբանական անձանց հաշիվները 459,381-ն են:
