Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Նոր ռեկորդ. ամենաարագ LEGO մոդելը, որով կարելի է վարել
22/06/2026 17:50
Կիսվել

Նոր ռեկորդ. ամենաարագ LEGO մոդելը, որով կարելի է վարել

LEGO ընկերությունը հայտարարել է նոր ռեկորդ սահմանելու մասին․ LEGO Technic դետալներից հավաքված Koenigsegg Sadair’s Spear հիպերքարի ամբողջական չափերով պատճենը զարգացրել է 111 կմ/ժ արագություն։ Սա LEGO Technic-ի պատմության մեջ ամենաարագ ամբողջական չափերով ավտոմեքենան է։ Նախորդ ռեկորդը կազմել էր 50 կմ/ժ։

Ավտոմեքենայի ղեկին եղել է Koenigsegg-ի փորձարկող վարորդ Մարկուս Լունդը։ LEGO-ում նշել են, որ այս մրցարշավը հղում էր 2025 թվականի Goodwood Festival of Speed փառատոնին, որտեղ Լունդը ռեկորդ էր սահմանել իսկական Koenigsegg Sadair’s Spear-ով։

«Այս ամբողջական չափերով LEGO Technic հավաքածուի ղեկին նստելու հնարավորությունը անհավանական արտոնություն էր», – պատմել է վարորդը։

Հիպերքարի ամբողջական չափերով պատճենը բաղկացած է 327 906 LEGO դետալից։ Դրա ստեղծման համար ծախսվել է ավելի քան 9400 մարդ-ժամ։ Ավտոմեքենայի քաշը կազմում է մոտ 1800 կիլոգրամ, որից շուրջ 400 կիլոգրամը բաժին է ընկնում կոնստրուկտորի տարրերին։ Կառուցվածքի հիմքում մետաղական շրջանակ է, իսկ մեքենան շարժման մեջ է դրվում հետևի առանցքի վրա տեղադրված էլեկտրաշարժիչի միջոցով։

Ռեգո Ինշուրանս

Ռեկորդային փորձի հետ միաժամանակ LEGO-ն ներկայացրել է նաև նոր կոլեկցիոն հավաքածու՝ LEGO Technic Koenigsegg Sadair’s Spear Megacar-ը։ Շվեդական ավտոարտադրողի ինժեներների հետ համատեղ մշակված մոդելը պատրաստված է 1:8 մասշտաբով և բաղկացած է ավելի քան 4000 դետալից։

Կոնստրուկտորը ստացել է անկախ կախոց, շարժվող մխոցներով V8 շարժիչ, աշխատող ղեկային համակարգ, ծալվող հայելիներ, հանվող տանիք և իննաստիճան փոխանցման տուփ։ Հիմնական առանձնահատկություններից մեկը «շոու-ռեժիմն» է․ մեկ շարժումով հնարավոր է բացել դռները, բարձրացնել կապոտը և ծալել կողային հայելիները։ Հավաքված տեսքով մոդելի երկարությունը կազմում է 59 սանտիմետր։

Հավաքածուն վաճառքի կհանվի հուլիսին։ Եվրոպայում դրա արժեքը կկազմի 450 եվրո։ Այն գնորդները, որոնք պատվեր կձևակերպեն հուլիսի 1-6-ը, նվեր կստանան LEGO Technic Koenigsegg Sadair’s Spear կոլեկցիոն ղեկ։ Առաջարկը գործում է, քանի դեռ ապրանքը առկա է պահեստում։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21