Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
23/06/2026 14:13
Կիսվել

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Վաճառքի և սպասարկման ցանցի արդիականացման շարունակական ծրագրի շրջանակում Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվել է Ucom-ի վերանորոգված և ժամանակակից լուծումներով հագեցած կենտրոնը։ Սպասարկման կենտրոնը գործելու է երկուշաբթիից շաբաթ, ժամը՝ 9:00-ից 20:00-ը, իսկ կիրակի օրը՝ 10:00-ից 19:00-ը, առանց ընդմիջումների։

Վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը ձևավորվել է որպես մեկ միասնական հարթակ, որտեղ բաժանորդը կարող է ոչ միայն միանալ ծառայություններին կամ ստանալ խորհրդատվություն, այլև տեղում ծանոթանալ Ucom-ի ամբողջական թվային էկոհամակարգին՝ ֆիքսված ինտերնետից և շարժական կապից մինչև հեռուստատեսություն, Wi-Fi լուծումներ և խելացի սարքեր։

Բագրատունյաց 16-ի սպասարկման սրահում՝ հունիսի 22-ից հուլիսի 31-ը ներառյալ, Unity ցանկացած սակագնային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդները կստանան այն 1 ամիս անվճար օգտագործելու հնարավորություն։ Միանալով Unity փաթեթին՝ բաժանորդը ստանում է ֆիքսված ինտերնետ, շարժական կապ և հեռուստատեսություն՝ մեկ փաթեթով և առավել մատչելի գնով։ Բացի այդ, մինչև հունիսի 30-ը ներառյալ, բոլոր նրանք, ովքեր կգնեն ցանկացած սմարթֆոն, կստանան Canyon ապրանքանիշի անլար ականջակալ։ Այս առաջարկները գործում են միայն Բագրատունյաց 16 հասցեով սպասարկման կենտրոնում։

«Ucom-ի վաճառքի և սպասարկման ցանցի արդիականացումը մեզ համար ոչ միայն ենթակառուցվածքային, այլև հաճախորդակենտրոն շարունակական գործընթաց է։ Բագրատունյաց 16 հասցեում վերաբացված կենտրոնը հարմարավետ, ժամանակակից և ավելի արդյունավետ սպասարկման միջավայր է, որտեղ մեր բաժանորդները կարող են մեկ վայրում ստանալ Ucom-ի ֆիքսված, շարժական և թվային ծառայությունները։ Մենք շարունակելու ենք ներդրումներ կատարել սպասարկման որակի բարձրացման և մեր ծառայությունները բաժանորդներին առավել հասանելի դարձնելու ուղղությամբ», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշենք, որ ծառայությունների հասանելիությունը երկրի բոլոր հատվածներում ապահովելու նպատակով Ucom-ն արդեն բացել է վաճառքի և սպասարկման 75 կենտրոն, որոնցից 52-ը գործում են մարզերում, իսկ 23-ը՝ Երևանում։

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21