Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Համաշխարհային տեխնոհսկա Google-ն առաջին անգամ բաժնեմաս է գնել կինոստուդիայում
23/06/2026 18:40
Կիսվել

Համաշխարհային տեխնոհսկա Google-ն առաջին անգամ բաժնեմաս է գնել կինոստուդիայում

Google-ը մոտ 75 մլն դոլար է ներդրել A24 կինոստուդիայում, որը վերջերս թողարկել է «Իրականության կուլիսներում» և «Հրաշալի Մարտին» ֆիլմերը։ Գործարքը դարձել է արհեստական բանականության ոլորտում համագործակցության մի մաս, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Թերթի նշմամբ՝ սա առաջին դեպքն է, երբ ընկերությունը բաժնեմաս է ձեռք բերել կինոստուդիայում։

Google DeepMind AI ստորաբաժանումը և A24-ը ծրագրում են ստեղծել ֆիլմերի արտադրության և տարածման նոր գործիքներ։ A24-ի գործընկեր Սքոթ Բելսկին, որը համակարգում է ընկերության տեխնոլոգիական և նորարարական ուղղությունները, նշել է, որ մշակողները արհեստական բանականությունը առաջ են մղում որպես ֆիլմարտադրությունը արագացնելու և էժանացնելու միջոց։ Սակայն նման մոտեցումը չի գոհացնում կինեմատոգրաֆիստներին։

IDram

Սքոթ Բելսկիի խոսքով՝ նոր գործիքները չեն հիշեցնի գեներատիվ արհեստական բանականություն, որը բովանդակություն է ստեղծում օգտատիրոջ հարցումների հիման վրա։ Google-ը նաև չի ստանա հասանելիություն A24-ի ֆիլմերի և հեռուստածրագրերի գրադարանին։

«Մենք կարծում ենք, որ բեկումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ տեխնոլոգիաները հայտնվում են իրենց ոլորտում լավագույն մասնագետների ձեռքում», – նշել է DeepMind-ի փոխնախագահ Էլի Քոլինզը։

A24 ստուդիան ամերիկյան անկախ կինոընկերություն է, որը մասնագիտանում է հեղինակային և փառատոնային կինոյում։ Նրա պորտֆելում են «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմը, որը շահել է յոթ «Օսկար», ինչպես նաև «Կանաչ ասպետի լեգենդը», «Փարոսը», «Վհուկը», «Արևադարձ», «Անցյալ կյանքեր», «Երկաթե բռունցք», «Երբ ավարտես աշխարհը փրկելը», «Կայսրության անկումը» և այլ ֆիլմեր։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11