
Եմենը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության 160-րդ անդամը
Եմենը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 160-րդ անդամը:
Եմենն ԱՀԿ-ին միանալու մասին համապատասխան դիմումը ներկայացրել էր 2000 թվականի ապրիլին: Շուրջ 9 տարի առաջ մեկնարկել էին հարցի շուրջ ֆորմալ բանակցությունները:
Վերջին 2 տարվա ընթացքում ԱՀԿ-ին, բացի Եմենից, միացել է ևս 6 երկիր՝ Ռուսաստանը, Վանուատուն, Լաոսը, Սամոան, Տաջիկստանը, Չերնոգորիան:
Հարկ է նշել, որ չնայած ԱՀԿ-ն, որը հիմնադրվել է 1995 թվականին և նպատակ է հետապնդում կարգավորել առևտրաքաղաքական հարաբերություններն ու ազատականացնել միջազգային առևտուրը, ունի որոշակի խնդիրներ: Կազմակերպության կողմից առաջ քաշվող շատ որոշումներ բախվում են անդամ երկրների դիմադրությանը: