ByteDance-ը ցանկանում է 20 մլրդ դոլարի վարկ ներգրավել՝ ԱԲ տեխնոլոգիաներում ներդրումների համար
Չինական ByteDance-ը, որին պատկանում է TikTok սոցիալական ցանցը, բանակցություններ է վարում միջազգային բանկերից 20 մլրդ դոլարի վարկ ստանալու շուրջ, որը կարող է դառնալ տեխնոլոգիական ընկերության պատմության մեջ ամենախոշորը։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ ընկերությունը դիմել է երեք տարվա ժամկետով վարկի համար՝ այն մինչև հինգ տարի երկարաձգելու հնարավորությամբ։
Առայժմ հստակ չէ, թե ByteDance-ը ինչ նպատակներով է պատրաստվում ծախսել ներգրավված միջոցները, սակայն վերջին շրջանում ընկերությունն ակտիվորեն ներդրումներ է կատարում արհեստական բանականության տեխնոլոգիաների մեջ։
Bloomberg-ը մայիսին հայտնել էր, որ ByteDance-ը նախատեսում է ընթացիկ տարում տվյալների մշակման կենտրոնների և ԱԲ-ի այլ ենթակառուցվածքների կառուցման ծախսերը մեծացնել մինչև 70 մլրդ դոլար, իսկ հաջորդ տարում՝ մինչև 100 մլրդ դոլար։
Վերջին անգամ ByteDance-ը խոշոր վարկ է ներգրավել համաշխարհային շուկայում 2024 թվականին։ Այդ ժամանակ ընկերությանը հաջողվել էր ավելի քան 20 վարկատուներից ստանալ 10.8 մլրդ դոլար, որոնց թվում եղել են ինչպես չինական, այնպես էլ օտարերկրյա բանկեր։ Վարկի ներգրավման համակարգումն իրականացրել են Citigroup, Goldman Sachs և JPMorgan Chase ընկերությունները։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

