Բիզնես

USD BUY - 362.50+0.50 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 107.94+0.84 WTI - 104.69+1.70
COMEX:  GOLD - 4280.10-0.69 SILVER - 63.24-0.43
COMEX:  PLATINUM - 1798.50+1.09
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 155.32+0.38 EUR/GBP - 1.1538+0.03
FOREX:  EUR/USD - 1.1538+0.03 GBP/USD - 1.3477-0.06
STOCKS RUS:  RTSI - 874.02-0.90
STOCKS US: DOW JONES - 52093.11-0.63 NASDAQ - 25981.57-0.78
STOCKS US: S&P 500 - 7585.73-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63923.00+0.69 TOPIX - 4061.72+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 24713.78+0.19 SSEC - 3891.60+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10658.13-0.37 CAC40 - 8090.28-0.34
STOCKS EUR:  DAX - 25402.28-0.15
16/09/2026  CBA:  USD - 363.41-0.77 GBP - 489.55-1.18
16/09/2026  CBA:  EURO - 419.27-0.81
16/09/2026  CBA:  GOLD - 50196+234 SILVER - 738.07+2.65
Viva-ն «RED»-գործընկերների հետ շարունակում է զարգացնել Հայաստանի թվային էկոհամակարգը
25/06/2026 15:20
Կիսվել

Viva-ն «RED»-գործընկերների հետ շարունակում է զարգացնել Հայաստանի թվային էկոհամակարգը

Viva-ն շարունակում է հաջողությամբ ընդլայնել ոչ միայն «RED» սակագնային պլանի ծածկույթի աշխարհագրությունը, այլև գործընկերների ցանկը: Կոնվերգենտ լուծում ներկայացնող «RED»-ը հասել է Հայաստանի երրորդ խոշոր քաղաք՝ Վանաձոր: Սա լավ հնարավորություն է այն ընտանիքների համար, որոնք ցանկանում են դառնալ Viva-ի բաժանորդ և իրենց հայեցողությամբ ընտրել ֆիքսված կապի հասանելիություն առաջարկող մատակարարի: Հանրապետության հյուսիսում Vivaի «RED»-գործընկեր է դարձել OVIO: Համագործակցության մեկնարկն ազդարարվել է Վանաձորում: Տեսանյութ

Viva-OVIO համագործակցության շրջանակում ծառայությունների և տեխնոլոգիաների համակցման արդյունքում «RED»-ը Վանաձորում կապահովի հարմարավետ ու մատչելի «երեքը մեկում» լուծումներ ընտանիքների համար: Այն նախատեսված է հարմարավետությունն ու որակը գնահատող հաճախորդների համար:

«RED» սակագնային պլանի բաժանորդները, բացի ֆիքսված ինտերնետից (մինչև 300 Մբ/վ արագությամբ), բջջային կապից և հեռուստաալիքներից, ունեն նաև «Kinodaran»-ից, «Иви» օնլայն կինոթատրոնից, «Yandex+» ծառայությունից օգտվելու հնարավորություն: Viva-ն հետզհետե հզորացնում է կոնվերգենտ ծառայություններ տրամադրելու իր կարողությունները, ինչը վանաձորցիներին թույլ կտա օգտվել բարձր վարկանիշ ունեցող մինչև 196 թվային հեռուստաալիքների փաթեթից։ «RED»-ը շահավետ ընտրություն է ընտանիքի համար և գործում է «բոլոր ծառայությունները մեկ փաթեթում» սկզբունքով:

«Viva-ն ստեղծել է հարթակ, որը բաց է գործընկերության, նոր հնարավորությունների և առավել արժեքավոր ծառայությունների զարգացման համար։ «RED»-ը պարզապես սակագնային պլան չէ. այն համագործակցության բաց մոդել է, որը միավորում է տարբեր ոլորտների գործընկերների ներուժը՝ մեկ փաթեթում առաջարկելով ժամանակակից և հարմարավետ ծառայություններ։ Մենք շարունակաբար ներդրում ենք կատարում Հայաստանի թվային էկոհամակարգի զարգացման գործում։ Ընդամենը երկու տարվա ընթացքում «RED» սակագնային պլանը դարձել է շուկայում ամենապահանջված կոնվերգենտ լուծումներից մեկը։ Այսօր արդեն համագործակցում ենք հինգ «RED»-գործընկերոջ հետ և փաթեթի շրջանակում ծառայություններ ենք մատուցում հանրապետության գրեթե բոլոր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում», – ասել է Viva-ի Մարքեթինգի և hաղորդակցության վարչության պետ Դավիթ Գևորգյանը։

Մեր երկրում թվային էկոհամակարգի զարգացմանը նպաստող այս գործընկերային մոդելն արդյունավետ հարթակ է դարձել 2024 թվականի գարնանը: Ընդամենը երկու տարում Viva-ի «RED» իրական այլընտրանք է դարձել շուկայում առկա կոնվերգենտ այլ ծառայություններին:

«OVIO-ի համար այս համագործակցությունը միայն նոր ծառայության մեկնարկ չէ։ Այն մեր երկարաժամկետ տեսլականի կարևոր մասն է՝ Հայաստանի բնակիչներին հասանելի դարձնելու արագ, կայուն և ժամանակակից թվային ծառայություններ՝ անկախ բնակության վայրից։ Ուրախ ենք, որ Viva-ի հետ համագործակցության շնորհիվ Վանաձորի ընտանիքներն արդեն կարող են օգտվել մրցունակ կոնվերգենտ լուծումից, որը համատեղում է բարձրորակ ֆիքսված ինտերնետը, բջջային կապն ու թվային ժամանցը մեկ փաթեթում։ «RED» սակագնային պլանների բազմազանությունը բաժանորդներին հնարավորություն է տալիս ստանալ իրենց համար առավել արժեքավոր ծառայությունները՝ պահպանելով ծախսերի արդյունավետ կառավարումը։ Վստահ ենք, որ նման գործընկերությունները նպաստում են ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը, այլև Հայաստանի թվային վերափոխմանը և մարզերի տեխնոլոգիական ներուժի ամրապնդմանը», – ասել է OVIO-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Viva-ի Մարքեթինգի և hաղորդակցության վարչության պետ Դավիթ Գևորգյանը Վանաձորում «RED»-ին բաժանորդագրված առաջին երեք բաժանորդներին պլանշետներ է նվիրել:

«RED» սակագնային պլանն ունի հիմնական և մարզային փաթեթներ: Հիմնական փաթեթները նախատեսված են բոլոր հաճախորդների, իսկ մարզայինները՝ բացառապես մարզերի բնակիչների համար: Մարզային փաթեթներն, ի դեպ, առաջարկում են բաժանորդագրության առավել մատչելի տարբերակներ:

Լինելով հաճախորդամետ և գնահատելով բաժանորդների կարիքները՝ Viva-ն շարունակաբար զարգացնում է ներկայացվող ծառայությունների հնարավորությունները: «RED» փաթեթներից օգտվողներին ընթացիկ տարվա հունիսի 2-ից միևնույն ամսավճարով տրամադրվում է ավելի շատ խոսելաժամանակ, անսահմանափակ ինտերնետ և սիրված հավելվածներից առանց բաժանորդագրության վճարի օգտվելու հնարավորություն:

Viva-OVIO համագործակցության շրջանակում մարզերի բնակիչներին այժմ արդեն հասանելի է նաև նոր «RED 4900» սակագնային պլանը։ Այն ներառում է 20 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ, 300 SMS, ինչպես նաև տարբեր հավելվածներից օգտվելու հնարավորություն՝ առանց ներառված ինտերնետը սպառելու:

Viva-ն շահավետ լուծում կապահովի նաև «RED»-ից օգտվող բաժանորդների ընտանիքների համար: Յուրաքանչյուր ընտանիքում երեք անձ կարող է միանալ «RED Family»  կանխավճարային սակագնային պլանի տարբերակներից մեկին և օգտվել դրանում ներառված բջջային ծառայություններից, ինչպես նաև հատուկ պայմաններով առաջարկվող այլ ծառայություններից:

«RED» սակագնային պլանից օգտվելու համար «Viva»-ի կանխավճարային բաժանորդները կարող են ուղարկել իրենց նախընտրած տարբերակի USSD հրահանգը: Իսկ ՀՀ այլ օպերատորների կանխավճարային և հետվճարային բաժանորդները «RED»-ին միանալու համար կարող են օգտվել համարի տեղափոխելիության ծառայությունից: Նախատեսված են նաև «RED» սակագնային պլանի ընթացիկ փաթեթից մեկ այլ փաթեթի անցում կատարելու հնարավորություն: Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:

16/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.41
-0.77
Եվրո (EUR)
419.27
-0.81
Ռուբլի (RUR)
4.3165
+0.0113
Լարի (GEL)
139.48
-0.32
50196
+234
Արծաթ
738.07
+2.65