
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 05/12/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 5-ին, բորսայում ԱՄՆ դոլարով գործարք չի կայացել:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 12 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 30800000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 6.81%, փակմանը` 6.81%, առավելագույնը` 6.99%, նվազագույնը` 6.81%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 6.8264%: