«ՀայՌուսգազարդ»-ը ներկայացրել իր 2014-2016թթ. ներդրումային ծրագիրը
«ՀայՌուսգազարդ» ընկերությունը Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել իր 2014-2016թթ. ներդրումային ծրագիրը:
Ընկերությունից հայտնում են, որ 2014-2016 թվականներին նախատեսվում է իրականացնել 13460.6 մլն դրամի ներդրում գազափոխադրման համակարգի Աբովյանի ԳՍՊԿ-ի վերակառուցմանն ու ընդլայնմանը, 10.471.4 մլն դրամի ներդրում՝ գազափոխադրման համակարգի վերակառուցման և 1467.5 մլն դրամի ներդրում՝ գազափոխադրման համակարգի այլ ուղղություններով իրականացվելիք աշխատանքների համար:
2014-2016 թվականներին նախատեսվում է նաև իրականացնել 7302.41 մլն դրամի ներդրում գազաբաշխման համակարգի ընդլայնման ու վերակառուցման և 4639.2 մլն դրամի ներդրում՝ գազաբաշխման համակարգի այլ ուղղություններով իրականացվելիք աշխատանքների համար:
Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ 2014-2016 թվականների ներդրումային ծրագիրն ոււղղված է գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի պահպանման, վերակառուցման, արդիականացման, հուսալիության և անվտանգության մակարդակի բարձրացմանը: