Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
2014թ. հունվարի 1-ից կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը «կդառնան պարտադիր»
06/12/2013 10:39
Կիսվել

2014թ. հունվարի 1-ից կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը «կդառնան պարտադիր»

Դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Առաջին ընթերցման ընթացակարգով պատգամավորները քննարկել են «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը տեղեկացրել է, որ մինչև 2014թ. հունվարի 1-ը տրված ՀՀ սովորական անձնագրերը վավերական կլինեն մինչև անձնագրում նշված վավերականության ժամկետի ավարտը: 2014թ. հունվարի 1-ից այն քաղաքացիները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, կստանան կենսաչափական անձնագիր՝ ճամփորդելու համար և նույնականացման քարտ՝ հանրապետության ներսում օգտագործելու համար:

Սովորական անձնագրեր ստանալու կամ փոխանակելու իրավունք կունենան մինչև 16 տարեկան քաղաքացիները և 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիները:

Նախատեսվում է կենսաչափական անձնագրերի վավերականության ժամկետը 2015թ. հունվարի 1-ից դարձնել 10 տարի՝ գործող 5 տարվա փոխարեն:

Կենսաչափական անձնագրի արժեքը սահմանված է 25.000 դրամ, նույնականացման քարտինը՝ 3.000 դրամ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04