
Կայացել է Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը:
Կառավարությունից հայտնում են, որ նիստում քննարկվել և հաստատվել է Երևանի Արշակունյաց պողոտայի 1 կմ 280 մետր երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման (լայնացման) շինարարական աշխատանքների նախագիծը: