Բիզնես

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 72.26+2.09 WTI - 69.02+1.87
COMEX:  GOLD - 4139.00+1.74 SILVER - 62.60+4.80
COMEX:  PLATINUM - 1665.00+2.54
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.19-0.81 EUR/GBP - 1.1439+0.54
FOREX:  EUR/USD - 1.1439+0.54 GBP/USD - 1.3357+0.59
STOCKS RUS:  RTSI - 911.99-3.36
STOCKS US: DOW JONES - 52900.07+1.14 NASDAQ - 25832.67-0.80
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 68733.15-2.47 TOPIX - 4014.98+0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 23055.03+0.76 SSEC - 4028.90-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10652.87+1.67 CAC40 - 8474.86+1.65
STOCKS EUR:  DAX - 25580.88+2.16
02/07/2026  CBA:  USD - 368.2+0.15 GBP - 490.88+3.18
02/07/2026  CBA:  EURO - 420.08+0.61
02/07/2026  CBA:  GOLD - 48411+770 SILVER - 689.56-6.23
Ռազմավարական գործարք՝ Կասկադի կայացման շուրջ. «Ռենշին»-ը ձեռք է բերում նախագծի  բաժնեմասը
03/07/2026 15:22
Կիսվել

Ռազմավարական գործարք՝ Կասկադի կայացման շուրջ. «Ռենշին»-ը ձեռք է բերում նախագծի  բաժնեմասը

Հայաստանի քաղաքաշինական և անշարժ գույքի շուկայում կայացել է, թերևս, տարվա խոշորագույն և ռազմավարական նշանակության գործարքներից մեկը։ «Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը և GTB հոլդինգի կազմում գործող «Ջի Թի Բի Դիվելոփմենթս»-ը ստորագրել են ռազմավարական համագործակցության հուշագիր, որով ազդարարվում է մայրաքաղաքի թիվ մեկ քաղաքաշինական հանգույցի՝ Կասկադ համալիրի զարգացման նոր փուլը։

Այս գործարքի շրջանակներում «Ռենշին» ընկերությունը ձեռք է բերում Կասկադ համալիրի նախագծի բաժնեմաս։ Այս երկու ընկերությունների սիներգիան նպատակ ունի միավորելու ինստիտուցիոնալ հզորությունները՝ ապահովելով նախագծի իրագործումը միջազգային բարձրագույն ստանդարտներով։ «Ռենշինն» այս գործընկերությանն է միանում շո`ւրջ 1 միլիոն քառակուսի մետր պրեմիում դասի կառուցապատման և խոշոր մեգանախագծերի (Artlife Kempinski Residences Yerevan, WTCY, Skyline, Թումանյան 8) կառավարման իր մոտ 25-ամյա էքսպերտայնությամբ:

GTB Դիվելոփմենթ ընկերության տնօրեն Գոռ Միքայելյանի խոսքով՝ շուկայի առաջատարի հետ ուժերի միավորումը խիստ ռազմավարական և հաշվարկված որոշում է.

«Մեզ համար առաջնահերթությունը Կասկադի նախագծի հաջողությունն է և Երևանի շահը։ Այդ իսկ պատճառով մենք ռազմավարական որոշում կայացրեցինք նախագիծը համատեղ իրագործել քաղաքաշինական շուկայի բացարձակ առաջատարի հետ։ «Ռենշինի» հեղինակությունը, ֆինանսական կայունությունն ու մասշտաբային նախագծերի կառավարման անքննելի փորձը լավագույն երաշխիքն են առ այն, որ մեր համաքաղաքացիները կստանան այն Կասկադը, որին արժանի են»։

«Ռենշին» ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն Անի Մավյանն իր հերթին ընդգծել է մասնագիտական խորը փորձառության և պրեմիում որակի ապահովման կարևորությունը տվյալ ծրագրում.

«Կասկադը պարզապես նախագիծ չէ, այն Երևանի սիրտն ու հոգին է։ Այս հուշագրի ստորագրումով մենք հանձնառու ենք վերարժևորել Երևանի ամենակարևոր այցեքարտերից մեկը՝ ապահովելով բացառիկ որակ, պրոֆեսիոնալ փորձառություն և միջազգային ստանդարտներ։ Մենք ուրախ ենք, որ մեր գործընկերների կողմից նախագծի մեկնարկն ապահովելուց հետո՝ մենք միանում ենք դրան՝ մեր ավելի քան երկու տասնամյակի փորձը լավագույնս ծառայեցնելու՝ ի նպաստ Երևանի նոր ու ժամանակակից դիմագծի կերտմանը, որը կբավարարի հանրության ու մասնագիտական շրջանակների ամենաբարձր պահանջները»։

Բիզնես նպատակներից և տրանսֆորմացիոն քաղաքաշինությունից զատ, երկու կորպորացիաներին միավորում է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (CSR) բարձր մշակույթը։ Մասնավորապես, և՛ «Ռենշին»-ը, և՛ GTB հոլդինգը տաղանդավոր պատանի երաժիշտներին աջակցող «Music for future» հիմնադրամի խոշոր հովանավորներն են:

Ստորագրված հուշագիրն ազդարարում է նախագծի դինամիկ զարգացման մեկնարկը։ Ընկերությունները նախատեսում են առաջիկայում շուկային ներկայացնել նախագծի կառավարման, ճարտարապետական լուծումների և ներգրավված համաշխարհային ու տեղական գործընկերների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն:

02/07/2026
դրամ
Դոլար (USD)
368.2
+0.15
Եվրո (EUR)
420.08
+0.61
Ռուբլի (RUR)
4.7211
+0.014
Լարի (GEL)
139.27
-0.01
48411
+770
Արծաթ
689.56
-6.23