2026թ.-ի հունվար-մայիսին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,353 մլրդ դրամ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-մայիսին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,353 մլրդ դրամ։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 173․2 մլրդ դրամով կամ 14․7%-ով։
Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 1,257 մլրդ դրամ, ինչը 2025թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 4․5%-ով կամ 54․2 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է հավելուրդին, ապա այն աճել է 119 մլրդ դրամով և կազմել 95․8 մլրդ դրամ։
2026թ.-ի մայիս ամսվա ցուցանիշներով, ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 225 մլրդ դրամ, ծախսերը՝ 255 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 30 մլն դրամ։
