Բիզնես

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 368.50+1.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 76.11+5.07 WTI - 72.29+4.87
COMEX:  GOLD - 4145.30+0.39 SILVER - 60.93-1.60
COMEX:  PLATINUM - 1646.30+1.06
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.3+0.27 EUR/GBP - 1.1413-0.22
FOREX:  EUR/USD - 1.1413-0.22 GBP/USD - 1.3354-0.28
STOCKS RUS:  RTSI - 906.42+2.25
STOCKS US: DOW JONES - 52925.15-0.25 NASDAQ - 25818.69-1.16
STOCKS US: S&P 500 - 7503.85-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 66819.05-2.11 TOPIX - 4006.43-1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 24199.46+2.99 SSEC - 3970.88-0.49
STOCKS EUR:  FTSE100 - 10665.88+0.13 CAC40 - 8436.24-0.51
STOCKS EUR:  DAX - 25465.25-1.37
07/07/2026  CBA:  USD - 367.47+0 GBP - 491.86+1.66
07/07/2026  CBA:  EURO - 420.13+0.48
07/07/2026  CBA:  GOLD - 48923-274 SILVER - 733.32-2.25
Samsung-ի շուկայական կապիտալիզացիան կրճատվել է ավելի քան 100 միլիարդ դոլարով
08/07/2026 16:03
Կիսվել

Samsung-ի շուկայական կապիտալիզացիան կրճատվել է ավելի քան 100 միլիարդ դոլարով

Samsung Electronics-ը կանխատեսում է երկրորդ եռամսյակի գործառնական շահույթի գրեթե 19-ապատիկ աճ, ինչը կլինի ընկերության երրորդ անընդմեջ ռեկորդային եռամսյակը։ Սակայն ներդրողները հակառակ արձագանքն են տվել՝ կրճատելով ընկերության շուկայական կապիտալիզացիան ավելի քան 100 միլիարդ դոլարով (87.5 միլիարդ եվրո)՝ կասկածի տակ դնելով արհեստական բանականության բումի երկարաժամկետ կայունությունը։

Ինչպես գրում է Euronews-ը, հարավկորեական տեխնոլոգիական հսկան ակնկալում է, որ ապրիլ-հունիս ամիսների գործառնական շահույթը կկազմի մոտ 89.4 տրիլիոն վոն (մոտ 51 միլիարդ եվրո)։ Սա գրեթե 19 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4.7 տրիլիոն վոնի (2.7 միլիարդ եվրո) արդյունքը և նույնիսկ ավելի մեծ է, քան ընկերության նախորդ երեք տարիների համախառն շահույթը։

Euronews-ի տվյալներով՝ նման տպավորիչ արդյունքները պայմանավորված են հիշողության չիպերի համաշխարհային շուկայում ձևավորված իրավիճակով։ Արհեստական բանականության համակարգերի համար տվյալների մշակման կենտրոնների արագ կառուցումը հանգեցրել է հիշողության միկրոչիպերի գների ռեկորդային աճի։

Citi Research-ի գնահատմամբ՝ DRAM հիշողության չիպերի միջին վաճառքի գինը նախորդ եռամսյակի համեմատ աճել է 44%-ով, իսկ NAND Flash հիշողության գինը՝ 53%-ով։ Պահանջարկն աճել է ոչ միայն բարձր թողունակությամբ HBM հիշողության, այլև ավանդական հիշողության միկրոչիպերի նկատմամբ, որոնք օգտագործվում են սմարթֆոններում, սերվերներում և անհատական համակարգիչներում։ Այդ պայմաններում գնորդներն ավելի հաճախ են ձգտում կնքել երկարաժամկետ մատակարարման պայմանագրեր։

IDram

Թեև Samsung-ի կանխատեսումները գերազանցել են վերլուծաբանների սպասումները, շուկան արձագանքել է բաժնետոմսերի զանգվածային վաճառքով։

Euronews-ի տվյալներով՝ առևտրի ընթացքում Samsung Electronics-ի բաժնետոմսերը կորցրել են ավելի քան 10%, իսկ առևտրային օրվա ավարտին անկումը կազմել է գրեթե 7%։ Դա բացասաբար է ազդել նաև մրցակից SK Hynix-ի բաժնետոմսերի և Հարավային Կորեայի Kospi ֆոնդային ինդեքսի վրա։

Տարվա սկզբից Samsung-ի բաժնետոմսերի արժեքն արդեն ավելի քան կրկնապատկվել էր, ուստի ռեկորդային ֆինանսական արդյունքները մեծապես արդեն ներառված էին շուկայական գնանշումներում։ Բացի այդ, տեղական ETF-ների ակտիվ օգտագործումը, որոնք հետևում են Samsung-ի բաժնետոմսերի դինամիկային, դրանք դարձրել է ավելի զգայուն` կտրուկ տատանումների նկատմամբ։

Միևնույն ժամանակ հաշվետվության մեջ ներդրողների զգուշավորության համար ևս մեկ պատճառ կա։ Չնայած ընկերության հասույթը՝ 171 տրիլիոն վոն (97.6 միլիարդ եվրո), տարեկան կտրվածքով աճել է 129%-ով, այն մի փոքր զիջել է շուկայի կանխատեսումներին։

Euronews-ի հաղորդմամբ՝ Samsung Electronics-ը բիզնես ստորաբաժանումների մանրամասն բաժանմամբ ամբողջական ֆինանսական հաշվետվությունը կհրապարակի հուլիսի 30-ին։ Ներդրողներն մանրամասն կվերլուծեն այդ տվյալները՝ հասկանալու համար, թե արդյոք ներկայիս աճը վկայում է ոլորտում երկարաժամկետ կառուցվածքային փոփոխությունների մասին, թե դա հիշողության չիպերի շուկայի հերթական ցիկլային վերելքն է, որը մոտենում է իր գագաթնակետին։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

07/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.47
+0
Եվրո (EUR)
420.13
+0.48
Ռուբլի (RUR)
4.8136
+0.0825
Լարի (GEL)
139.33
+0.13
48923
-274
Արծաթ
733.32
-2.25