2026թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 1․2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 107,636.0 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 1․2%-ով։
Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը աճել է 4․4%-ով և կազմել 61,391.1 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը աճել է 1․8%-ով և կազմել 1,200.8 տոննա։
Մակարոնեղենի արտադրությունն աճել է 36․4%-ով և կազմել 2,036.4 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը աճել է 23․8%-ով՝ կազմելով 2,765.6 տոննա։
