Բիզնես

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 367.00-1.50
EUR BUY - 417.50+1.50 EUR SELL - 420.00-1.50
OIL:  BRENT - 78.86+3.61 WTI - 74.29+2.77
COMEX:  GOLD - 4070.90-1.79 SILVER - 58.16-4.55
COMEX:  PLATINUM - 1601.00-2.75
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.4+0.06 EUR/GBP - 1.1427+0.12
FOREX:  EUR/USD - 1.1427+0.12 GBP/USD - 1.3398+0.33
STOCKS RUS:  RTSI - 915.67+1.02
STOCKS US: DOW JONES - 52348.39-1.09 NASDAQ - 25870.65+0.20
STOCKS US: S&P 500 - 7482.71-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 66819.05-2.11 TOPIX - 4006.43-1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 24199.46+2.99 SSEC - 3970.88-0.49
STOCKS EUR:  FTSE100 - 10489.04-1.66 CAC40 - 8252.66-2.18
STOCKS EUR:  DAX - 24897.45-2.23
08/07/2026  CBA:  USD - 367.29-0.18 GBP - 490.11-1.75
08/07/2026  CBA:  EURO - 419-1.13
08/07/2026  CBA:  GOLD - 49074+151 SILVER - 716.08-17.24
Հիշողության չիպերի շուկայում բումը կարող է վերածվել խնդրի
09/07/2026 12:08
Կիսվել

Հիշողության չիպերի շուկայում բումը կարող է վերածվել խնդրի

Հիշողության չիպեր արտադրող ընկերությունները ստանում են ռեկորդային շահույթներ, և առայժմ այս բումի ավարտը չի երևում։ Սակայն, ինչպես զգուշացնում է Axios-ը, հենց դա էլ կարող է վերածվել նոր խնդրի։

Հիշողության միկրոչիպեր արտադրող ընկերությունները շարունակում են տպավորիչ աճ գրանցել։ Մասնավորապես, հոդվածի համաձայն, Sandisk-ի բաժնետոմսերի արժեքը վերջին 12 ամիսների ընթացքում՝ հինգշաբթի օրվա դրությամբ, աճել է մոտ 3700%-ով։

Այսքան բարձր եկամտաբերությունը արտացոլում է արտադրողների ռեկորդային շահույթները, որոնք կարողացել են օգտվել արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման ֆոնին պահանջարկի կտրուկ աճից։ Միևնույն ժամանակ կիսահաղորդիչների շուկայում առաջարկը շարունակում է սահմանափակ մնալ:

Bernstein Research-ի տվյալներով՝ DRAM հիշողության չիպերի, որոնք լայնորեն կիրառվում են անձնական համակարգիչներում և սերվերներում, գները հունիսին ավարտված մեկ տարվա ընթացքում աճել են մոտ 660%-ով։

Նույն ժամանակահատվածում մոտ 660%-ով թանկացել է նաև NAND Flash-ը՝ ամենատարածված ֆլեշ հիշողության տեսակը, որը թույլ է տալիս սարքերին պահպանել տվյալները նույնիսկ սնուցումն անջատվելուց հետո, նշվում է հոդվածում։

IDram

Սակայն վերլուծաբանների կարծիքով՝ շահույթի այսքան արագ աճն ինքնին կարող է դառնալ ռիսկի աղբյուր։

«Պահանջարկը զգալիորեն գերազանցում է առաջարկը։ Այդ տարբերությունը շարունակում է մեծանալ, իսկ գնորդներն էլ ավելի են հիասթափվում և կորցնում համբերությունը: Այս փուլում դա արդեն սկսում է վերածվել խնդրի», – նշել է Bernstein Research-ի վերլուծաբան Մարկ Նյումանը։

Նրա խոսքով՝ հնարավոր ռիսկերից մեկն այն է, որ գնորդները կարող են սկսել իշխանություններից պահանջել մեղմացնել ավելի էժան չինական հիշողության չիպերի օգտագործման սահմանափակումները, ինչը թույլ կտա զգալիորեն մեծացնել մատակարարումների ծավալները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին Financial Times-ը և Bloomberg-ը, Apple-ը, որը վերջերս հիշողության չիպերի գների կտրուկ աճը նշել էր որպես իր արտադրանքի թանկացման հիմնական պատճառներից մեկը, բանակցություններ է վարում չինական հիշողության չիպեր արտադրող ընկերությունների հետ՝ ավելի մատչելի բաղադրիչներ ձեռք բերելու շուրջ։ Դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ այդ ընկերություններից մի քանիսը ներառված են ԱՄՆ Պենտագոնի պատժամիջոցների ցանկում։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

08/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.29
-0.18
Եվրո (EUR)
419
-1.13
Ռուբլի (RUR)
4.7987
-0.0149
Լարի (GEL)
139.46
+0.13
49074
+151
Արծաթ
716.08
-17.24