Տնտեսական

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 367.00-1.50
EUR BUY - 417.50+1.50 EUR SELL - 420.00-1.50
OIL:  BRENT - 78.86+3.61 WTI - 74.29+2.77
COMEX:  GOLD - 4070.90-1.79 SILVER - 58.16-4.55
COMEX:  PLATINUM - 1601.00-2.75
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.4+0.06 EUR/GBP - 1.1427+0.12
FOREX:  EUR/USD - 1.1427+0.12 GBP/USD - 1.3398+0.33
STOCKS RUS:  RTSI - 915.67+1.02
STOCKS US: DOW JONES - 52348.39-1.09 NASDAQ - 25870.65+0.20
STOCKS US: S&P 500 - 7482.71-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 66819.05-2.11 TOPIX - 4006.43-1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 24199.46+2.99 SSEC - 3970.88-0.49
STOCKS EUR:  FTSE100 - 10489.04-1.66 CAC40 - 8252.66-2.18
STOCKS EUR:  DAX - 24897.45-2.23
08/07/2026  CBA:  USD - 367.29-0.18 GBP - 490.11-1.75
08/07/2026  CBA:  EURO - 419-1.13
08/07/2026  CBA:  GOLD - 49074+151 SILVER - 716.08-17.24
Պատերազմի և արհեստական բանականության բումի միջև․ համաշխարհային տնտեսությունը պահպանում է կայունությունը տեխնոլոգիական ներդրումների շնորհիվ
09/07/2026 14:35
Կիսվել

Պատերազմի և արհեստական բանականության բումի միջև․ համաշխարհային տնտեսությունը պահպանում է կայունությունը տեխնոլոգիական ներդրումների շնորհիվ

2026 թվականին համաշխարհային տնտեսությունը ցուցադրել է կայունություն։ Այդ մասին նշվում է Միջազգային արժույթի հիմնադրամի նոր զեկույցում։ Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքները սահմանափակ են եղել․ հումքային ապրանքների գների աճը չի հանգեցրել համաշխարհային տնտեսական կանխատեսումների կտրուկ վատթարացման։ Միևնույն ժամանակ աշխարհաքաղաքական ռիսկերը մասամբ փոխհատուցվել են տեխնոլոգիական ոլորտի բումով․ արհեստական բանականության տեխնոլոգիաների նկատմամբ պահանջարկը շարունակում է աճել՝ խթանելով ներդրումներն ու առևտուրը ԱՄՆ-ում և Չինաստանում։

ԱՄՀ-ի ավանդական հուլիսյան զեկույցն այս տարի կրում է «Համաշխարհային տնտեսությունը պատերազմի և տեխնոլոգիաների խաչմերուկում» խորագիրը։ Փաստաթուղթը կենտրոնանում է երկու հիմնական գործոնի վրա, որոնք, հիմնադրամի գնահատմամբ, ներկայում ամենամեծ ազդեցությունն ունեն համաշխարհային տնտեսության վրա։ Դրանք են՝ Մերձավոր Արևելքի հակամարտությամբ և էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված «առաջարկի շոկը», ինչպես նաև արհեստական բանականության զարգացման և ԱԲ տեխնոլոգիաների նկատմամբ պահանջարկի աճի հետևանքով առաջացած «տեխնոլոգիական շոկը»։

Այս երկու գործոնների համակցման արդյունքում ընդհանուր կանխատեսումներում էական փոփոխություններ չեն արձանագրվել։ ԱՄՀ-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ հիմնականում տեղի է ունենում երկրների միջև շահույթի և կորուստների վերաբաշխում։

Այսպես, հակամարտության գոտուց դուրս գտնվող էներգակիրների արտահանող երկրները շահում են հումքային ապրանքների ավելի բարձր գներից։ Միևնույն ժամանակ տեխնոլոգիական մատակարարման շղթաներում ներգրավված պետությունները լրացուցիչ օգուտ են ստանում կիսահաղորդիչների նկատմամբ պահանջարկի աճից։ Ավելի բարդ իրավիճակում են հայտնվում էներգիայի ներմուծող այն երկրները, որոնք գրեթե չեն մասնակցում տեխնոլոգիական վերելքին․ դրանց թվում հատկապես շատ են ցածր եկամուտ ունեցող պետությունները։

ԱՄՀ-ն կանխատեսում է, որ Հորմուզի նեղուցով նավագնացությունը կսկսի վերականգնվել հուլիսի կեսերից, սակայն մատակարարումների ծավալները մինչև պատերազմը եղած մակարդակին կհասնեն միայն 2027 թվականի մարտին։ Այս սցենարի դեպքում, պահուստների օգտագործման շնորհիվ, հնարավոր կլինի խուսափել համաշխարհային լուրջ դեֆիցիտից, սակայն առանձին զարգացող երկրներ կարող են բախվել դժվարությունների՝ սահմանափակ պահուստների և ավելի հարուստ պետությունների հետ մատակարարումների համար մրցակցության պատճառով։

Հիմնադրամի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 3%-ով, ինչը 0.1 տոկոսային կետով պակաս է ապրիլյան գնահատականից։

2025 թվականին համաշխարհային ՀՆԱ-ն աճել էր 3.5%-ով։ Միևնույն ժամանակ 2027 թվականի կանխատեսումը բարձրացվել է 0.2 տոկոսային կետով՝ մինչև 3.4%։

Գնաճային միջավայրը, ըստ ԱՄՀ-ի, դառնում է ավելի անբարենպաստ։ Հիմնադրամը կանխատեսում է, որ համաշխարհային գնաճը 2025 թվականի 4.1%-ից կբարձրանա մինչև 4.7%՝ 2026 թվականին, իսկ 2027-ին կնվազի մինչև 3.9%։ Ապրիլյան կանխատեսման համեմատ 2026 թվականի գնահատականը բարձրացվել է 0.3 տոկոսային կետով, իսկ 2027-ինը՝ 0.2 տոկոսային կետով։ Հիմնական պատճառը էներգակիրների և պարենային ապրանքների գների աճն է։

Զարգացած երկրներում գնաճը 2026 թվականին կկազմի 3%, իսկ 2027 թվականին՝ 2.4%։ Միաժամանակ խոշոր տնտեսությունների մի մասում հիմնական գնաճը (առանց սննդամթերքի և էներգակիրների) նպատակային մակարդակին կվերադառնա ոչ շուտ, քան 2027 թվականի վերջում ԱՄՆ-ում և Ճապոնիայում, իսկ եվրոգոտում՝ միայն 2028 թվականին։

ԱՄՆ-ի համար ԱՄՀ-ն 2026 թվականի կանխատեսումը թողել է անփոփոխ՝ տնտեսության 2.3% աճ՝ 2025 թվականի 2.1%-ից հետո։ Հիմնադրամի գնահատմամբ՝ ամերիկյան տնտեսության հիմնական շարժիչ ուժը բիզնեսի տեխնոլոգիական ներդրումներն են։ Բացի այդ, ԱՄՆ-ն էներգակիրների զուտ արտահանող է, ինչի շնորհիվ Մերձավոր Արևելքի ճգնաժամի ազդեցությունը երկրի տնտեսության վրա սահմանափակ է։

Եվրագոտու ՀՆԱ-ն, ըստ կանխատեսումների, 2026 թվականին կաճի 0.9%-ով՝ ապրիլին ակնկալվող 1.1%-ի փոխարեն, այն բանից հետո, երբ 2025 թվականին գրանցվել էր 1.4% աճ։ Ավելի թույլ դինամիկան պայմանավորված է էներգակիրների բարձր գներով և դրամավարկային քաղաքականության խստացմամբ։

Չինաստանի տնտեսության աճը 2026 թվականին, ԱՄՀ-ի գնահատմամբ, կկազմի 4.6%, ինչը 0.2 տոկոսային կետով բարձր է ապրիլյան կանխատեսումից։ 2025 թվականին երկրի տնտեսությունն աճել էր 5%-ով։ Կանխատեսման բարելավումը պայմանավորված է բարձր տեխնոլոգիական արտադրություններում ներդրումների ակտիվ ընդլայնմամբ և արտահանման աճով։

Ռուսաստանի վերաբերյալ հուլիսյան զեկույցում կանխատեսումները մնացել են անփոփոխ․ երկրի տնտեսությունը 2026 թվականին կաճի 1.1%-ով՝ 2025 թվականի 1% աճից հետո։

08/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.29
-0.18
Եվրո (EUR)
419
-1.13
Ռուբլի (RUR)
4.7987
-0.0149
Լարի (GEL)
139.46
+0.13
49074
+151
Արծաթ
716.08
-17.24