Տնտեսական

USD BUY - 365.00-0.50 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 417.00-0.50 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 76.66-2.79 WTI - 72.39-2.56
COMEX:  GOLD - 4122.10+1.26 SILVER - 59.97+3.11
COMEX:  PLATINUM - 1644.20+2.70
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 161.37-0.63 EUR/GBP - 1.1454+0.24
FOREX:  EUR/USD - 1.1454+0.24 GBP/USD - 1.3443+0.34
STOCKS RUS:  RTSI - 907.25-0.92
STOCKS US: DOW JONES - 52487.41+0.27 NASDAQ - 26206.89+1.30
STOCKS US: S&P 500 - 7543.64+0.81
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10472.45-0.16 CAC40 - 8326.62+0.90
STOCKS EUR:  DAX - 25118.27+0.89
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
ՕՊԵԿ+-ի երկրները հունիսին ավելացրել են նավթի արդյունահանումն օրական 2.17 մլն բարելով
10/07/2026 17:14
Կիսվել

ՕՊԵԿ+-ի երկրները հունիսին ավելացրել են նավթի արդյունահանումն օրական 2.17 մլն բարելով

ՕՊԵԿ+ խմբի այն երկրները, որոնք մասնակցում են նավթի արդյունահանման սահմանափակման համաձայնագրին, 2026 թվականի հունիսին ավելացրել են արդյունահանումն օրական 2.17 միլիոն բարելով, սակայն շարունակում են զգալիորեն հետ մնալ նախատեսված ցուցանիշներից։ Այս մասին նշվում է Միջազգային էներգետիկ գործակալության  զեկույցում։

ՄԷԳ-ի տվյալներով՝ նավթի արդյունահանումը կամավոր սահմանափակող ՕՊԵԿ+ երկրների համար հունիսին նպատակային ցուցանիշը կազմել է օրական 33.89 միլիոն բարել, մինչդեռ փաստացի արդյունահանումը եղել է օրական 26.38 միլիոն բարել։ Այսպիսով, ծրագրային մակարդակից հետ մնալը կազմել է շուրջ 7.51 միլիոն օր/բարել:

Գործակալության տվյալներով՝ ՕՊԵԿ+-ի համաձայնագրին մասնակցող յոթ հիմնական երկրների շարքում հունիսին արդյունահանումն աճել է հետևյալ կերպ.

Ալժիր՝ 10 հազար բարել/օր,
Քուվեյթ՝ 630 հազար բարել/օր,
Իրաք՝ 490 հազար բարել/օր,
Սաուդյան Արաբիա՝ 900 հազար բարել/օր,
Օման՝ 30 հազար բարել/օր,
Ռուսաստան՝ 120 հազար բարել/օր։

Միևնույն ժամանակ Ղազախստանը հունիսին կրճատել է նավթի արդյունահանումը 50 հազար բարել/օր ծավալով։

Ընդհանուր առմամբ՝ ՕՊԵԿ+-ի բոլոր երկրների նավթի արդյունահանումը հունիսին աճել է օրական 2.14 միլիոն բարելով՝ հասնելով օրական 32.44 միլիոն բարելի։

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33