Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 422.00-2.00
OIL:  BRENT - 104.32-4.09 WTI - 100.05-3.26
COMEX:  GOLD - 4366.20+0.04 SILVER - 64.55+2.30
COMEX:  PLATINUM - 1797.60+1.24
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.62-0.55 EUR/GBP - 1.1596-0.04
FOREX:  EUR/USD - 1.1596-0.04 GBP/USD - 1.3518+0.19
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Կալիֆոռնիան 2026 թվականին գլխավորել է ԱՄՆ-ի ամենաթանկ նահանգների վարկանիշը
13/07/2026 17:27
Կիսվել

Կալիֆոռնիան 2026 թվականին գլխավորել է ԱՄՆ-ի ամենաթանկ նահանգների վարկանիշը

Կալիֆոռնիան 2026 թվականին գլխավորել է ԱՄՆ-ի բնակության համար ամենաթանկ նահանգների վարկանիշը՝ անշարժ գույքի ռեկորդային գների և ապահովագրական ճգնաժամի պատճառով, հաղորդում է CNBC-ն։ Կյանքի ամենաբարձր արժեք ունեցող տասնյակում ընդգրկվել են նաև Կոլորադոն, Ֆլորիդան, Հավային, Ռոդ Այլենդը, Օրեգոնը, Կոնեկտիկուտը, Վաշինգտոնը, Նյու Յորքը և Իլինոյսը։

Կալիֆոռնիայում բնակչության շուրջ 40%-ը բնակարանի կամ տան վճարների համար ծախսում է իր եկամտի ավելի քան 30%-ը, իսկ ապահովագրական վճարները 2020 թվականից աճել են 84%-ով։ Նյու Յորքում Մանհեթենում բնակարանի միջին արժեքը հասել է 2.9 միլիոն դոլարի, մինչդեռ բնակարանի ամսական վարձավճարը մոտենում է 6 հազար դոլարին։ Ֆլորիդայում և Կոլորադոյում կլիմայական ռիսկերի պատճառով կտրուկ աճել է անշարժ գույքի ապահովագրության արժեքը, իսկ Հավայան կղզիներում արձանագրվել են առաջին անհրաժեշտության սննդամթերքի և վառելիքի ամենաբարձր գները։

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Քևին Ուորշն ավելի վաղ նշել էր, որ գնաճը ամենամեծ վնասը հասցնում է բնակչության ամենացածր եկամուտ ունեցող շերտերին՝ այն անվանելով «ամենառեգրեսիվ հարկը»։

Վերջին երեք տարվա ընթացքում գնաճի ամենաբարձր տեմպերի ֆոնին կյանքի բարձր արժեքը դառնում է բիզնեսի համար առանցքային գործոն, քանի որ ընկերությունները ստիպված են բարձրացնել աշխատավարձերը՝ աշխատակիցներ ներգրավելու և պահպանելու համար։

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67