Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 21.5%-ով
2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 21.5%-ով։ Այդ մասին են վկայում Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտեի տվյալները:
Ըստ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների վիճակագրության՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2.196 մլրդ դոլար, մինչդեռ 2025 թվականի հունվար-մայիսին այն կազմել էր 2.763 մլրդ դոլար։ Միաժամանակ նվազել է նաև Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության կառուցվածքում․ 2026 թվականի հունվար-մայիսին այն կազմել է ընդհանուր ծավալի 28%-ը, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 35.1%-ը։
Այս ֆոնին նվազել է նաև ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության մասնաբաժինը՝ 2025 թվականի նշված ժամանակահատվածի 36.7%-ից հասնելով 29.8%-ի՝ 2026 թվականին։ Միևնույն ժամանակ Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ մյուս անդամ երկրների հետ աճել է․ Բելառուսի հետ՝ 8.3%-ով, Ղազախստանի հետ՝ 10%-ով, իսկ Ղրղզստանի հետ՝ 194.8%-ով։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է 7.865 մլրդ դոլար, ինչը 0,1%-ով պակաս է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, երբ այն կազմել էր 7.870 մլրդ դոլար։
