Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Nvidia-ն խստացրել է արհեստական բանականության չիպերի վաճառքը Ասիայում
14/07/2026 14:42
Կիսվել

Nvidia-ն խստացրել է արհեստական բանականության չիպերի վաճառքը Ասիայում

Ամերիկյան Nvidia Corp.-ն ավելի քան կրկնակի կրճատել է այն ասիական հաճախորդների թիվը, որոնց թույլատրվում է գնել ընկերության արհեստական բանականության (AI) չիպերը, հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում Nvidia-ն խստացրել է հաճախորդների համապատասխանության և վստահելիության ստուգումները Սինգապուրում, Մալայզիայում և Ճապոնիայում։ Չիպարտադրողը կազմել է այն ընկերությունների «սպիտակ ցուցակը», որոնք անցել են համապատասխանության ավելի խիստ ստուգումներ։ Այս քայլի նպատակն է կանխել ընկերության արտադրանքի հայտնվելը Չինաստանում։

Թարմացված ստուգումների արդյունքում Nvidia-ի նախկին հաճախորդների ավելի քան կեսը դուրս է մնացել թույլատրված գնորդների ցանկից։ Միևնույն ժամանակ նախնական ստուգումը չանցած ընկերությունները կարող են կատարել անհրաժեշտ փոփոխություններ և կրկին դիմել հաստատման համար, նշել է աղբյուրներից մեկը։

IDram

Այս քայլերը արտացոլում են ԱՄՆ-ի ավելի լայն ջանքերը՝ փակելու արտահանման վերահսկողության այն բացերը, որոնք, չնայած տարիներ շարունակ գործող սահմանափակումներին, հնարավորություն էին տալիս առաջատար AI չիպերին երրորդ երկրների միջոցով հասնել Չինաստան։ Financial Times-ի տվյալներով՝ Nvidia-ն խստացրել է համապատասխանության ստուգման գործընթացը Վաշինգտոնի ճնշման ներքո, որը ձգտում է կանխել այն միջնորդների գործունեությունը, որոնք նպաստել են AI չիպերի զարգացած «սև շուկայի» ձևավորմանը։

Թեև Nvidia-ն միշտ ստուգել է գնորդների համապատասխանությունը ԱՄՆ արտահանման վերահսկողության պահանջներին, վերջին շրջանում ընկերությունն ընդլայնել է ինչպես կանոնների պահպանման պահանջները, այնպես էլ տեղում իրականացվող ստուգումների ծավալը։

Նոր ստուգումների շրջանակում Nvidia-ի աշխատակիցներն այցելում են հաճախորդների տվյալների մշակման կենտրոններ, ուսումնասիրում պայմանագրերը և հարցազրույցներ անցկացնում վերջնական օգտագործողների հետ՝ համոզվելու բիզնես գործունեության իրական լինելու մեջ, հայտնել են աղբյուրները։ Նրանցից մեկի խոսքով՝ այս գործընթացում ներգրավված է նաև ԱՄՆ առևտրի նախարարությունը, որն ապահովում է վերահսկողությունն ու քաղաքական աջակցությունը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88