Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Տեխնոլոգիաներն արագ են հնանում․ ինչու են չինացիներն իրենց էլեկտրամոբիլները երկու տարին մեկ փոխում
15/07/2026 18:43
Կիսվել

Տեխնոլոգիաներն արագ են հնանում․ ինչու են չինացիներն իրենց էլեկտրամոբիլները երկու տարին մեկ փոխում

Չինաստանում շահագործվող էլեկտրամեքենաների միջին տարիքը կազմում է ընդամենը 1.8 տարի, մինչդեռ ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների դեպքում այդ ցուցանիշը հասնում է 8.2 տարվա։ Այս մասին հայտնում է China Press-ը՝ վկայակոչելով Չինաստանի ավտոարտադրողների ասոցիացիայի և Hejun Consulting-ի համատեղ զեկույցը։

Հրապարակման համաձայն՝ մարտկոցների, էլեկտրաշարժիչների և էլեկտրոնային կառավարման համակարգերի արագ զարգացումը հանգեցնում է նրան, որ ընդամենը 2-3 տարի առաջ թողարկված մոդելներն արդեն զիջում են նորերին՝ ընթացքի պաշարի, լիցքավորման արդյունավետության և հաշվարկային հզորության առումով։ Այդ պատճառով բազմաթիվ սեփականատերեր որոշում են փոխարինել իրենց մեքենաները։

Bloomberg-ի տվյալներով, որը հղում է անում 21st Century Business Herald-ին, Չինաստանում էլեկտրամոբիլների շահագործման միջին ժամկետը նույնիսկ ավելի կարճ է, քան բջջային հեռախոսներինը։ Մեքենաները հաճախ փոխելու ևս մեկ կարևոր պատճառ է դրանց արագ արժեզրկումը․ երեք տարվա շահագործումից հետո էլեկտրամեքենան պահպանում է իր սկզբնական արժեքի ընդամենը 43.35%-ը։

Ռեգո Ինշուրանս

Չինաստանը շարունակում է մնալ աշխարհում ածխաթթու գազի արտանետումների ամենախոշոր աղբյուրը․ 2021 թվականին երկրի բաժին է ընկել համաշխարհային արտանետումների շուրջ 33%-ը։ Միևնույն ժամանակ, երկրի ընդհանուր վնասակար արտանետումների մոտ 10%-ը բաժին է ընկնում տրանսպորտային ոլորտին։ Սակայն Միջազգային էներգետիկ գործակալության 2023 թվականի զեկույցի համաձայն՝ աշխարհի բոլոր էլեկտրամեքենաների ավելի քան կեսը շահագործվում է հենց Չինաստանում։

Պեկինը հայտարարել է, որ մտադիր է մինչև 2030 թվականը հասնել ածխածնային արտանետումների առավելագույն մակարդակին, որից հետո սկսել դրանց աստիճանական կրճատումը։ Այդ նպատակին պետք է նպաստի պետական ծրագիրը, որի համաձայն՝ մինչև 2030 թվականը երկրի ճանապարհներին շահագործվող նոր ավտոմեքենաների 40%-ը պետք է լինեն էլեկտրական։

Մարտին Umicore ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մաթիաս Միդրայխը Financial Times-ին տված հարցազրույցում նշել էր, որ ամերիկյան ավտոարտադրողները դժվարություններ ունեն էլեկտրամեքենաների վաճառքի հարցում, մինչդեռ չինական շուկան շարունակում է կայուն աճ գրանցել։ Նրա խոսքով՝ Չինաստանում արտադրված էլեկտրամեքենաները տեխնիկական բնութագրերով չեն զիջում արտասահմանյան մրցակիցներին և միաժամանակ առաջարկվում են ավելի մատչելի գներով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11