Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 84.76-1.17 WTI - 79.55-0.59
COMEX:  GOLD - 4030.50+0.07 SILVER - 57.11-2.39
COMEX:  PLATINUM - 1679.60+2.21
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.09-0.04 EUR/GBP - 1.1467+0.28
FOREX:  EUR/USD - 1.1467+0.28 GBP/USD - 1.3533+0.99
STOCKS RUS:  RTSI - 853.41-3.29
STOCKS US: DOW JONES - 52658.64+0.29 NASDAQ - 26269.23+0.62
STOCKS US: S&P 500 - 7572.40+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 68751.51+1.49 TOPIX - 4088.12+1.22
STOCKS CHINA:  HANG SENG - 24681.10+1.40 SSEC - 3955.58-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 10515.92-0.13 CAC40 - 8382.43+0.19
STOCKS EUR:  DAX - 24999.53-0.59
15/07/2026  CBA:  USD - 367.25+0.51 GBP - 492.04+1.67
15/07/2026  CBA:  EURO - 419.29+1.57
15/07/2026  CBA:  GOLD - 48121+488 SILVER - 683.41-5.06
Չինաստանի տնտեսությունը գրանցել է ամենաթույլ եռամսյակը 2022 թվականից ի վեր
16/07/2026 15:36
Կիսվել

Չինաստանի տնտեսությունը գրանցել է ամենաթույլ եռամսյակը 2022 թվականից ի վեր

Չինաստանի տնտեսությունն այս տարվա երկրորդ եռամսյակում գրանցել է ամենադանդաղ աճը 2022 թվականի չորրորդ եռամսյակից ի վեր՝ ուժեղացնելով պետական լրացուցիչ խթանման միջոցների անհրաժեշտության մասին քննարկումները, հայտնում է CNBC-ն։

Չինաստանի պետական վիճակագրական վարչության տվյալներով՝ ապրիլ–հունիս ամիսներին երկրի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 4.3%-ով, ինչը ցածր է ինչպես Reuters-ի հարցմանը մասնակցած տնտեսագետների 4.5% կանխատեսումից, այնպես էլ առաջին եռամսյակի 5% աճից։

Աճի տեմպը նաև զիջել է Պեկինի ամբողջ տարվա 4.5%–5% նպատակային միջակայքին։ CNBC-ն նշում է, որ տնտեսության վրա շարունակում են ճնշում գործադրել ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ առևտրային լարվածությունը, ինչպես նաև թույլ ներքին պահանջարկը։

Economist Intelligence Unit-ի ավագ տնտեսագետ Տյանչեն Սյուի կարծիքով՝ երկրորդ եռամսյակի թույլ արդյունքները կարող են արդեն երրորդ եռամսյակում դրդել իշխանություններին ընդլայնել տնտեսության խթանման միջոցները, այդ թվում՝ նվազեցնել հիմնական տոկոսադրույքը՝ ներդրումային ակտիվությունը խթանելու նպատակով։

Առաջին կիսամյակում քաղաքային հիմնական կապիտալում ներդրումները, ներառյալ անշարժ գույքի և ենթակառուցվածքային նախագծերը, տարեկան կտրվածքով նվազել են 5.7%-ով, ինչը նույնպես վատթար է Reuters-ի կանխատեսած 4.9% անկումից։

Moody’s Analytics-ի տնտեսագետ Սառա Տանի գնահատմամբ՝ Պեկինի կողմից ավելցուկային արտադրական հզորությունների կրճատման և գների կործանարար մրցակցության սահմանափակման քաղաքականությունը մոտ ապագայում կշարունակի ճնշել մասնավոր ներդրումները։

Պաշտոնական տվյալներով՝ անշարժ գույքի, ենթակառուցվածքների և մշակող արդյունաբերության ոլորտներում ներդրումները նվազել են համապատասխանաբար 18%, 2.4% և 1.2%։

Միաժամանակ, Ցինխուայի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Լի Դաոկույը, որը նախկինում եղել է Չինաստանի ժողովրդական բանկի խորհրդական, կառավարությանը կոչ է արել զգալիորեն մեծացնել պետական փոխառությունները՝ տնտեսական աճին լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու նպատակով։

15/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.25
+0.51
Եվրո (EUR)
419.29
+1.57
Ռուբլի (RUR)
4.6995
-0.0271
Լարի (GEL)
139.52
+0.21
48121
+488
Արծաթ
683.41
-5.06