Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Viva-ն արժանացել է Ookla® Speedtest մրցանակին՝ որպես Հայաստանի ամենաարագ բջջային ցանց տրամադրած ընկերություն
16/07/2026 12:36
Կիսվել

Viva-ն արժանացել է Ookla® Speedtest մրցանակին՝ որպես Հայաստանի ամենաարագ բջջային ցանց տրամադրած ընկերություն

Viva-ն Speedtest Intelligence®-ի՝ 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալների հիման վրա կապի ոլորտի խելացի լուծումների համաշխարհային առաջատար Ookla®-ի կողմից ճանաչվել է Հայաստանի ամենաարագ բջջային ցանցը։

Ookla-ի հրապարակած Speedtest Awards™ մրցանակաբաշխության պաշտոնական արդյունքների համաձայն՝ Viva-ն Հայաստանի բջջային կապի օպերատորների շարքում զբաղեցրել է առաջին տեղը՝ Speed Score™-ի 64,59 ցուցանիշով․ ներբեռնման միջին արագությունը կազմել է 101,44 Մբիթ/վ, իսկ վերբեռնման միջին արագությունը՝ 21,99 Մբիթ/վ։ Արդյունքները հրապարակված են Ookla-ի կայքում։

Մրցանակը հիմնված է Speedtest Intelligence® հարթակի տվյալների վրա, որոնք ձևավորվել են ըստ մրցանակաբաշխության ժամանակահատվածում Հայաստանի տարածքում օգտատերերի նախաձեռնությամբ իրականացված` բջջային ցանցի ավելի քան 147 648 թեստերի արդյունքների։ Ookla-ի Speedtest® ծառայությունը վերլուծում է Speedtest.net կայքի և Speedtest բջջային հավելվածների միջոցով իրականացվող միլիոնավոր օգտատերերի նախաձեռնած թեստերը՝ ամբողջ աշխարհում ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերությունների և բջջային ցանցերի աշխատանքը գնահատելու նպատակով։

«Viva-ին 2026 թվականի առաջին կիսամյակի համար Հայաստանի ամենաարագ բջջային ցանց ճանաչելու և Speedtest մրցանակը շնորհելու միջոցով ընդգծվում է ընկերության անսասան հանձնառությունը՝ ապահովելու ամենաբարձր մակարդակի բջջային կապի ծառայություններ», – նշել է Ookla-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Բայը։ – «Այս ճանաչումը հիմնված է Speedtest-ի միջոցով օգտատերերի նախաձեռնած թեստերի համապարփակ վերլուծության վրա և արտացոլում է ցանցի իրական աշխատանքային ցուցանիշները։ Viva-ն ցուցաբերել է պատրաստակամություն ներդրումներ կատարելու իր ցանցի զարգացման մեջ և կենտրոնանալու գործառնական գերազանցության վրա, ինչը վճռորոշ նշանակություն ունի օգտատերերի փորձառության բարելավման և Հայաստանում թվային առաջընթացի խթանման համար»։

«Այս ճանաչումը մեր երկարամյա հանձնառության արտացոլումն է՝ զարգացնելու այնպիսի ցանց, որը մեր բաժանորդներին կապահովի հնարավոր լավագույն փորձառությամբ», – նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։ – «Մենք շարունակում ենք ներդրումներ կատարել հաջորդ սերնդի բջջային տեխնոլոգիաներում, ընդլայնել ծածկույթը և մեծացնել ցանցի թողունակությունը, որպեսզի անհատները, բիզնեսները և պետական կառույցները, գտնվելու վայրից անկախ` օգտվեն հուսալի և բարձր արագությամբ կապից։ Այս ճանաչումը մեր թիմի նվիրված աշխատանքի գնահատականն է և վերահաստատում է մեր հանձնառությունը՝ ապահովելու հուսալի և բարձրորակ ցանց, որը նպաստում է Հայաստանի թվային ապագայի զարգացմանը։ Հայաստանում միակ 5G+ ցանցի գործարկումը նոր կարևոր հանգրվան է երկրի թվային ենթակառուցվածքների զարգացման ճանապարհին և ամուր հիմք է ստեղծում Հայաստանի թվային տնտեսության հետագա զարգացման համար»։

Viva-ն շարունակաբար եղել է Հայաստանում բջջային կապի նորագույն տեխնոլոգիաների ներդրման առաջամարտիկ։

Ընկերությունն առաջինն է Հայաստանում գործարկել կոմերցիոն 3G/UMTS/HSPA ցանցը 2009 թվականի ապրիլի 17-ին, 4G/LTE ցանցը՝ 2010 թվականի դեկտեմբերի 22-ին, 5G ցանցը՝ 2023 թվականի ապրիլի 6-ին, և 5G+ ցանցը՝ 2026 թվականի հուլիսի 14-ին՝ էլ ավելի ամրապնդելով իր առաջատար դիրքը հաջորդ սերնդի բջջային կապի տեխնոլոգիաների ոլորտում։

Ookla-ն, որը Accenture-ի ընկերությունն է, կապի ոլորտի խելացի լուծումների համաշխարհային առաջատար է։ Այն միավորում է Speedtest®, Downdetector®, Ekahau® և RootMetrics® հարթակների փորձը՝ տրամադրելով ցանցերի և կապի վերաբերյալ աննախադեպ խորությամբ վերլուծություններ։ Բազմաթիվ աղբյուրներից ստացված տվյալները ոլորտում առաջատար փորձագիտական կարողությունների հետ համադրելով՝ ընկերությունը ցանցի աշխատանքի ցուցանիշները վերածում է ռազմավարական նշանակության և գործնականում կիրառելի վերլուծությունների։

Ookla-ի լուծումները ծառայություններ մատուցող ընկերություններին, բիզնեսներին և պետական կառույցներին տրամադրում են այն կարևոր տվյալներն ու վերլուծությունները, որոնք անհրաժեշտ են ցանցերի արդյունավետության բարձրացման, թվային ծառայություններից օգտվելու փորձառության բարելավման և թվային անհավասարության կրճատման համար։ Միևնույն ժամանակ ընկերությունն արտացոլում և կարևորում է այն անհատների և կազմակերպությունների իրական փորձառությունը, որոնք իրենց աշխատանքի, ուսուցման և հաղորդակցության համար ապավինում են կապի ծառայություններին։ Կապի որակի ստուգումից և վերլուծությունից մինչև ոլորտում նորարարությունների խթանում՝ Ookla-ն օգնում է աշխարհին կապի մեջ մնալ։

Viva-ն («Վիվա Արմենիա» ՓԲԸ) բջջային ու ֆիքսված կապ, հեռուստատեսություն, ամպային ծառայություններ, բազմազան հավելվածներ ու նորարարական ՏՏ լուծումներ առաջարկող թվային էկոհամակարգ է։ Գործունեության հիմք ընդունելով իր հաճախորդների շահերին լավագույնս ծառայելը՝ մեկնարկի օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Viva-ն կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: 2026 թվականի առաջին եռամսյակի դրությամբ Viva-ն ունի ավելի քան 2,3 միլիոն բաժանորդ: Խոշոր հարկատուների ցանկի հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների շարքում Viva-ն զբաղեցնում է ամենաբարձր հորիզոնականը:

Ընկերությունն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.viva.am։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11