Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Արհեստական բանականության արագ զարգացումը ռեկորդային մակարդակի է հասցրել էներգետիկ ենթակառուցվածքների ընկերությունների IPO-ները
17/07/2026 13:58
Կիսվել

Արհեստական բանականության արագ զարգացումը ռեկորդային մակարդակի է հասցրել էներգետիկ ենթակառուցվածքների ընկերությունների IPO-ները

Արհեստական բանականության արագ զարգացումը զգալիորեն մեծացրել է ներդրողների հետաքրքրությունը էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտի ընկերությունների նկատմամբ։ Ինչպես գրում է Financial Times-ը, 2026 թվականի առաջին կիսամյակում այս ոլորտի ընկերությունները IPO-ների միջոցով ներգրավել են 12.6 մլրդ դոլար, ինչը Dealogic-ի տվյալներով ամենաբարձր կիսամյակային ցուցանիշն է 1999 թվականի վերջի ինտերնետային ընկերությունների շուկայի գագաթնակետից ի վեր։

Այս ցուցանիշը զգալիորեն գերազանցում է ամբողջ 2025 թվականի արդյունքը, երբ ոլորտի ընկերությունները IPO-ների միջոցով ներգրավել էին ընդհանուր 4.3 մլրդ դոլար։

Հրատարակության համաձայն՝ AI տվյալների մշակման կենտրոնների արագ աճը կտրուկ մեծացրել է էլեկտրաէներգիայի պահանջարկը, ինչի հետևանքով ներդրողները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել էներգետիկ ենթակառուցվածքների ընկերություններին։

RBC-ի վերականգնվող էներգետիկայի վերլուծաբան Քրիս Դենդրինոսի խոսքով՝ սկզբում ներդրողները կենտրոնանում էին Nvidia-ի նման AI ընկերությունների վրա, սակայն հետագայում հասկացան, որ այդ տեխնոլոգիաների զարգացումը պահանջում է հսկայական էներգետիկ ռեսուրսներ։

ICF խորհրդատվական ընկերության կանխատեսմամբ՝ 2026-2035 թվականներին ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի պահանջարկը կաճի 39%-ով, հիմնականում AI տվյալների մշակման կենտրոնների սպառման ավելացման պատճառով։

Տարվա առաջին կիսամյակում հաջող IPO իրականացրած ընկերությունների թվում են ամերիկյան Forgent Power Solutions-ը, որը տվյալների մշակման կենտրոնների համար արտադրում է էլեկտրաէներգիայի բաշխման սարքավորումներ և ներգրավել է 1,7 մլրդ դոլար, ինչպես նաև գերմանական Innio-ն, որը հունիսին IPO-ի միջոցով ներգրավել է 2.8 մլրդ դոլար։ Ընկերության գազային շարժիչներն օգտագործվում են տվյալների մշակման կենտրոններում՝ ծանրաբեռնված էլեկտրացանցերից կախվածությունը նվազեցնելու նպատակով։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37