Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Չինաստանը թուլացրել է վառելիքի արտահանման սահմանափակումները՝ Ռուսաստանի շուկայում ստեղծված իրավիճակի ֆոնին
17/07/2026 15:26
Կիսվել

Չինաստանը թուլացրել է վառելիքի արտահանման սահմանափակումները՝ Ռուսաստանի շուկայում ստեղծված իրավիճակի ֆոնին

Պեկինը թույլատրել է չինական նավթավերամշակող ընկերություններին մինչև հուլիսի վերջ ավելացնել վառելիքի արտահանումը։ Խոսքը վերաբերում է 3 մլն տոննա բենզինի, դիզելային վառելիքի և ավիացիոն կերոսինի մատակարարմանը։ Այդ ծավալի մի մասը կարող է ուղղվել Ռուսաստան, որտեղ այս ամռանը նավթամթերքի պակաս է արձանագրվել։

Հրատարակության տվյալներով՝ Ռուսաստանի վառելիքի շուկան զգալի ճնշման տակ է հայտնվել նավթավերամշակող գործարանների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո։ Չինացի լրագրողները նշում են, որ այս իրավիճակը լայն միջազգային արձագանք է ստացել, սակայն առանձնահատուկ ուշադրություն է գրավել Պեկինի որոշումը՝ վերանայելու վառելիքի արտահանման քաղաքականությունը։

Ավելի վաղ Չինաստանը սահմանափակել էր նավթամթերքի արտահանումը՝ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այժմ այդ սահմանափակումները հանվել են, և չինական ընկերությունները ծրագրում են մինչև հուլիսի վերջ արտաքին շուկաներ մատակարարել շուրջ 3 մլն տոննա պատրաստի վառելիք։

NetEase-ը նշում է, որ Չինաստանն աշխարհում էներգակիրների խոշորագույն ներմուծողն է՝ տարեկան ձեռք բերելով նավթի և բնական գազի հսկայական ծավալներ։ Այդ համատեքստում լրացուցիչ արտահանման թույլտվությունը համարվում է ոչ բնորոշ քայլ, քանի որ երկիրը սովորաբար ձգտում է պահպանել զգալի ռազմավարական պաշարներ և նվազեցնել Մերձավոր Արևելքից մատակարարումների հետ կապված ռիսկերը։

Հոդվածի հեղինակների գնահատմամբ՝ այս որոշումը կարող էր ընդունվել նաև Ռուսաստանի պահանջարկը հաշվի առնելով։ Նրանց կարծիքով՝ Չինաստանի զարգացած նավթավերամշակող հզորությունները և ձևավորված առևտրային երթուղիները հնարավորություն են տալիս արագ ավելացնել նավթամթերքի մատակարարումները ռուսական շուկա։ Միևնույն ժամանակ հրապարակման մեջ չեն նշվում ապագա արտահանման կոնկրետ ծավալներն ու ուղղությունները։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37