Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՎիվաՍել-ՄՏՍ-ը 60 նոր բազային կայան է տեղադրել մարզերում ու Երևանում
17/12/2013 10:33
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 60 նոր բազային կայան է տեղադրել մարզերում ու Երևանում

Ցանցի ընդարձակման և արդիականացման ծրագրի շրջանակներում, վերջերս ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանրապետության տարածքում տեղադրել է 60 նոր բազային կայան (30-2G/երկրորդ սերունդ  և 30 3G/երրորդ սերունդ):

Բազային 2 կայան տեղադրվել է Ավան, 4-ը՝ Շենգավիթ, 4-ը՝ Նորք Մարաշ, և 6-ը՝ Աջափնյակ վարչական շրջաններում:

Բազային 14 կայան է տեղադրվել Արարատի մարզի Սիս, Արաքսավան, Նոր Խարբերդ, Հովտաշատ, Զանգակատուն, Արևաբույր, Արբատ գյուղերում, և 2 կայան՝ Մասիս քաղաքում:

Բազային 14 կայան տեղադրվել է Արմավիրի մարզի Նոր Արտագերս, Արգավանդ, Երվանդաշատ, Մարգարա, Մրգաշատ, Ալաշկերտ ու Քարակերտ գյուղերում, և 2 կայան՝ Էջմիածին քաղաքում:

Բացի այդ՝ բազային 4 կայան է տեղադրվել Սյունիքի մարզի Շաքի ու Լոր գյուղերում, 2-ական կայան՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում եւ Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղում, ինչպես նաև 2-ական կայան՝ Կոտայքի մարզի Բալահովիտ ու Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղերում:

Քարակերտ, Նոր Ամանոս, Լոր, Հորբատեղ ու Զանգակատուն գյուղերում բազային նոր կայաններ տեղադրելու արդյունքում նշված գյուղերի բնակչությանը հասանելի են դարձել 2G և 3G ձայնային և տվյալների փոխանցման առավել բարձրորակ ծառայությունները:

Մնացյալ բազային կայանները տեղադրվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարժական ցանցի հնարավորություններն ու թողունակությունն ավելացնելու նպատակով:

Ընկերությունից հայտնում են, որ բազային կայանների տեղադրման մասին որոշում կայացնելիս ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի առաջնորդվում բացառապես ներդրումների վերադարձելիության (Return on Investment) չափանիշներով: Կայանների տեղադրումը և շարժական կապի ձայնային ու ինտերնետ հասանելիության ծառայությունների ապահովումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար առաջնային խնդիրներ են, քանի որ կապի ենթակառուցվածքի առկայությունը սոցիալական և ռազմավարական հարց է: Որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր, ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճռական է ապահովելու փոքր բնակչություն և ծառայությունների սպառման փոքր հեռանկարներ ունեցող ամենահեռավոր շրջանները` շարժական կապի ձայնային և ինտերնետ հասանելիության ամենանորարարական ծառայություններով:

Ցանցի ընդարձակման և արդիականացման ծրագրի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ընթացիկ տարվա սկզբից առ այսօր Հայաստանի մարզերում տեղադրել է երրորդ սերնդի 186 նոր 3G և երկրորդ սերնդի (2G) 77 նոր բազային կայան: Ընդհանուր առմամբ, երկրով մեկ տեղադրվել է 263 բազային նոր կայան: Ծրագրի շրջանակներում 2G կայանները արդիականացվել են ձայնային ծառայությունների, իսկ 3G կայանները՝ տվյալների փոխանցման հնարավորությունների ընդլայնման և թողունակության ավելացման կտրվածքով: 

Ցանցի արդիականացման, վերազինման և ընդլայնման աշխատանքները շարունակվում են: Նախատեսվում է մինչև տարեվերջ տեղադրել հավելյալ 90 նոր բազային կայան:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01