Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը
24/07/2026 10:37
Կիսվել

Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը

Ֆասթ Բանկի հովանավորությամբ ս․թ․ հուլիսի 17-19-ը Սևանա լճի ափին կայացել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնի եզրափակիչ հավաքը։ «Բարդերի» ակումբի նախաձեռնությամբ արդեն 12-րդ տարին անընդմեջ իրականացվող փառատոնն այս տարի ևս հնարավորություն է տվել երիտասարդ տաղանդներին ելույթ ունենալ արդեն կայացած, հայտնի արտիստների հետ։

Երգահան Էդուարդ Զորիկյանն ընդգծել է, որ փառատոնը սիրված միջոցառում է դարձել նաև արտասահմանից ժամանած հյուրերի համար․ «Մենք ունենք, այսպես ասած, ավանդական հյուրեր՝ Լեհաստանից, Բելառուսից, Վրաստանից, մարդիկ, ում հետ վաղուց արդեն ընկերական հարաբերություններ են, միշտ սպասվող մեր փառատոնի հյուրերն են իրենք», – ասել է նա։

«Հուսո առագաստը» համաշխարհային բարդային ընտանիքում եզակի հարթակ է, որտեղ այսքան մեծ թվով երիտասարդներ են ներգրավված։ Արտասահմանցի հյուրերն այնքան են սիրում հայկական երգերը, որ թարգմանում են դրանք և կատարում իրենց երկրներում։

«Ինչպես ասաց մեր հյուրերից մեկը՝ զարմանալի է և համաշխարհային բարդային ընտանիքում չդիտված երևույթ, որ այս թվով երիտասարդներ են մասնակցում։ Ուստի փառատոնի կարևորությունը, ըստ էության, հենց այդ ժանրի տարածմանն է վերաբերում։ Այդ տեսակետից մենք անսահման երախտապարտ ենք մեր բոլոր գործընկերներին, ովքեր մեզ աջակցում են այդ հարցում, և Ֆասթ Բանկը մեր կողքին տարիներ շարունակ արդեն գլխավոր հովանավոր է։ Շատ ուրախ եմ այդ համագործակցության համար, շնորհակալություն այդ կարևոր առաքելությունը տարածելու համար», – նշել է հեղինակ կատարող Արմինե Հայրապետյանը։

Ֆասթ Բանկը շարունակում է գործուն աջակցություն տրամադրել մշակութային և երիտասարդական նախաձեռնություններին՝ նպատակ ունենալով նպաստել ոլորտի զարգացմանը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08