Մեկնարկել է PMI Science-ի INKOMPASS 2026 վարձատրվող փորձնակության ծրագիրը
Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնը հայտարարում է INKOMPASS-2026 վարձատրվող փորձնակության ծրագրի մեկնարկի մասին։
INKOMPASS-ը եզակի հնարավորություն է սկսնակ մասնագետների համար՝ ձեռք բերելու աշխատանքային փորձ միջազգային ընկերությունում, զարգացնելու մասնագիտական հմտությունները և բացահայտելու իրենց ներուժը նոր միջավայրում։
Ովքե՞ր կարող են դիմել
Ծրագիրը նախատեսված է բուհերի վերջին երկու կուրսի ուսանողների կամ վերջին երկու տարվա ընթացքում համալսարանն ավարտած շրջանավարտների համար, ովքեր տիրապետում են անգլերեն լեզվին, ունեն կրթություն վիճակագրության, տվյալագիտության, կիրառական մաթեմատիկայի, արհեստական բանականության, ինժեներիայի կամ հարակից ոլորտներում։
Ընտրության գործընթացում ընկերությունը գնահատում է ոչ միայն մասնագիտական հմտությունները, այլև դիմորդի մոտիվացիան ու նախաձեռնողականությունը։
Ոլորտներ, որոնց համար ընդունվում են հայտեր
INKOMPASS 2026 փորձնակության ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան փորձ ձեռք բերել հետևյալ ուղղություններով՝
- ԱԲ ճարտարագիտություն
- Տվյալների վերլուծություն
- Տվյալների ճարտարագիտություն
- Կիրառական վիճակագրություն
Ծրագրին դիմելու համար սեղմեք այստեղ:
Ինչու՞ մասնակցել INKOMPASS-ին
Ծրագրի շրջանակում մասնակիցները կաշխատեն իրական բիզնես նախագծերի վրա, ձեռք կբերեն գործնական հմտություններ և կաշխատեն որակավորված մասնագետների հետ։ Փորձնակության ծրագիրն ամբողջությամբ վարձատրվող է և տևում է 6 ամիս։ Սա բացառիկ ծրագիր է սկսնակ մասնագետների համար, ովքեր հնարավորություն կստանան աշխատելու Top Employers Institute հեղինակավոր կառույցի կողմից արդեն վեցերորդ անգամ Հայաստանի Լավագույն գործատու ճանաչված ընկերությունում, ինչը հաստատում է ՖՄԻ-ի գերազանցությունը մարդկային ռեսուրսների կառավարման պրակտիկաներում ու ապացուցում, որ ընկերությունն առաջնահերթությունը տալիս է իր աշխատակիցներին։
Ֆիլիպ Մորրիս Արմենիան աշխարհի առաջատար միջազգային ծխախոտային ընկերություններից մեկի՝ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի (ՖՄԻ) դուստր ընկերությունն է: Հայաստանում 30-ից ավել տարվա գործունեության ընթացքում ՖՄԱ-ն հարստացրել է հայկական բիզնես մշակույթը թափանցիկ բիզնես քաղաքականությամբ, ներառական և հավասարակշռված աշխատանքային միջավայրով և հայ հասարակության մարտահրավերներին արձագանքելու հաջողված փորձով:
PMI Science գիտահետազոտական կենտրոնը Հայաստանում հիմնադրվել է 2018 թվականին։ Այն հանդիսանում է Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի գլոբալ գիտահետազոտական կենտրոններից մեկը։ Այն սերտորեն համագործակցում է շվեյցարական կենտրոնի հետ և գործում է երեք հիմնական ուղղությամբ՝ Արհեստական բանականության և վերլուծության գերազանցության կենտրոն, փորձարարական ճարտարագիտություն և նորարարությունների կառավարում։
Կենտրոնը ակտիվորեն համագործակցում է Հայաստանի գիտական, ինժեներական և ՏՏ համայնքների հետ։
2022 թվականին «Ֆիլիպ Մորրիս Արմենիան» դարձավ Հայաստանում առաջին և միակ ընկերությունը, որ ստացել է «Հավասար վարձատրության» միջազգային հավաստագիրը` ընդգծելով գործող մեխանիզմների արդյունավետությունը աշխատավայրում կանանց և տղամարդկանց համար հավասար պայմաններ ապահովելու և գենդերային հավասարակշռված միջավայր ստեղծելու առումով։ Ընկերությունը ձգտում է ստեղծել ներառական մշակույթ, որտեղ խրախուսվում են խնդիրների լուծման նորարարական մոտեցումները, իսկ գործընկերներն աջակցում են միմյանց:
Դիմումների վերջնաժամկետ՝ 02.09.2026
