Nvidia-ն SK Hynix-ի հետ 500 մլրդ դոլար արժողությամբ գործարք է կնքել՝ հիշողության մատակարարման վերաբերյալ
Ամերիկյան Nvidia ընկերությունը հարավկորեական SK Hynix-ի հետ համաձայնագիր է կնքել արհեստական բանականության համակարգերի համար հիշողության մատակարարման վերաբերյալ: Այս մասին հայտնում է CNBC-ն։ Գործարքի մասին հայտարարվել է Սան Ֆրանցիսկոյում կայացած գագաթնաժողովի ընթացքում։ Դրա արժեքը գնահատվում է 500 մլրդ դոլար, իսկ համաձայնագիրը նախատեսված է մի քանի տարվա համար։
Գործընկերության շրջանակում նախատեսվում է խոշոր տվյալների մշակման կենտրոնների կառուցում, որոնց գործարկումը սպասվում է 2027 թվականին։ SK Telecom-ի դուստր ընկերությունը Nvidia Vera Rubin համակարգերի հիման վրա կստեղծի ամպային բիզնես՝ 2 գիգավատտ հզորությամբ, ինչը կպահանջի հարյուր հազարավոր գրաֆիկական պրոցեսորներ։
Nvidia-ի փոխնախագահ Ռաջ Միրպուրին նշել է, որ համագործակցության ընդլայնումը ներառում է հաջորդ սերնդի հիշողության համատեղ մշակում, ինչը «կօգնի ապահովել կայուն մատակարարումներ»։ Բացի այդ, Nvidia-ն 1 մլրդ դոլար կներդնի կորեական Naver ամպային ընկերությունում։
Արհեստական բանականության զարգացման հետևանքով առաջացած բաղադրիչների համաշխարհային պակասի պայմաններում Nvidia-ն ակտիվորեն փնտրում է մատակարարների։ Փորձագետների տվյալներով՝ SK Hynix-ը բարձր թողունակությամբ հիշողության արտադրության ոլորտում առաջատար է և այս ամսվա սկզբին դուրս է եկել Nasdaq բորսա՝ ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

