Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
Իսպանիայի ամենահարուստ մարդը Փարիզում 800 մլն եվրոյով գրասենյակային շենք է գնել
27/07/2026 15:00
Կիսվել

Իսպանիայի ամենահարուստ մարդը Փարիզում 800 մլն եվրոյով գրասենյակային շենք է գնել

Իսպանացի միլիարդատեր Ամանցիո Օրտեգան՝ աշխարհում հագուստի խոշորագույն մանրածախ առևտրի ցանցերից մեկի՝ Inditex SA-ի հիմնադիրը, Փարիզում գրասենյակային շենք է ձեռք բերել: 2022 թվականից ի վեր՝ սա եվրոպական գրասենյակային անշարժ գույքի ոլորտում կնքված ամենախոշոր գործարքն է։

Միլիարդատիրոջ ակտիվները կառավարող Pontegadea ընկերությունը Capital 8 համալիրի համար վճարել է մոտ 800 մլն եվրո: Այս մասին հայտնել է ընկերության ներկայացուցիչը։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ գործարքի արժեքը կարող է հասնել 850 մլն եվրոյի։ Պրեմիում դասի այս նախագիծը գտնվում է Փարիզի 8-րդ շրջանում և ունի 45 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերես։

Pontegadea-ին է պատկանում Inditex SA-ի բաժնետոմսերի 59%-ը։ Ընկերությունը ստացված շահաբաժինները հիմնականում վերաներդնում է անշարժ գույքի, ինչպես նաև ենթակառուցվածքային և էներգետիկ ակտիվների մեջ։ 2024 թվականին ընկերության կառավարման ներքո գտնվող անշարժ գույքի արժեքը գնահատվում էր 19.3 մլրդ եվրո։

Օրտեգայի անձնական կարողությունը գնահատվում է 130 մլրդ դոլար։ Նա Իսպանիայի ամենահարուստ մարդն է և աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում զբաղեցնում է 15-րդ տեղը։

Inditex-ի շուկայական արժեքը, որին պատկանում են Zara և Zara Home, Pull & Bear, Massimo Dutti, Bershka, Stradivarius և Oysho ապրանքանիշերը, կազմում է 167.6 մլրդ եվրո։

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36