Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 412.00+0.00 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 87.21-11.64 WTI - 81.55-8.69
COMEX:  GOLD - 4074.50-0.81 SILVER - 58.47-0.32
COMEX:  PLATINUM - 1613.60-2.27
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.74-0.06 EUR/GBP - 1.1376+0.08
FOREX:  EUR/USD - 1.1376+0.08 GBP/USD - 1.3301-0.14
STOCKS RUS:  RTSI - 895.16+2.39
STOCKS US: DOW JONES - 52210.08+0.51 NASDAQ - 24932.08-0.18
STOCKS US: S&P 500 - 7413.18+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 62364.92-3.95 TOPIX - 3963.59-2.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25310.85+0.41 SSEC - 3813.31-1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10781.75+0.42 CAC40 - 8406.06+0.40
STOCKS EUR:  DAX - 25361.03+1.04
28/07/2026  CBA:  USD - 366.54-0.18 GBP - 486.77-1.74
28/07/2026  CBA:  EURO - 416.39-1.52
28/07/2026  CBA:  GOLD - 48022+67 SILVER - 695.7+8.03
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28/07/2026 17:56
Կիսվել

IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը

Երևանի սրտում՝ Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքում, IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը՝ մայրաքաղաքի ամենագեղեցիկ տանիքներից մեկը դարձնելով ամառային մշակութային երեկոների, համերգների և անմոռանալի հանդիպումների նոր հասցեն։

Այս համագործակցությամբ IDBank-ը մեկնարկեց իր հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը։

«35 տարվա կուտակած մեր մեծ փորձն ու գիտելիքը մենք շարունակելու ենք ծառայեցնել ոչ միայն մեր զարգացմանը, այլև մեր քաղաքի և երկրի առաջընթացին՝ մեր հաջողություններով կիսվելով մեր հասարակության հետ։ Մենք արդեն հայտարարել ենք, որ 35-ամյակի առթիվ նորոգելու և Երևանին ենք նվիրելու քաղաքի սրտում գտնվող Մոսկովյան պուրակը։ Բացի այդ, պատրաստվում ենք միանալ քաղաքի կարևոր մշակութային ժառանգություն հանդիսացող ևս մեկ նախագծի, որի մանրամասները դեռ չեմ բացահայտի», –նշեց IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

Մոտ 700 հանդիսատես վայելեց Khachaturian Rooftop-ի բացման համերգը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հայ սիրված կատարողների մասնակցությամբ ներկայացրեց «Երևան Գալա» համերգային ծրագիրը։

«Երևանի ամենագեղեցիկ տանիքում ենք։ Կարծում եմ՝ Ալեքսանդր Թամանյանը շենքը նախագծելիս մտածում էր, որ ժամանակի ընթացքում այս տարածքը լիարժեք կօգտագործվի» –ասաց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանը։

Այսպիսով, Արամ Խաչատրյան համերգասրահի պատմության նոր էջն արդեն բացված է։ Այս տանիքում ամառը խոստանում է լինել զով ու բարձրաճաշակ երաժշտությամբ հարուստ։ Օգոստոսին նոր համերգներ ու մշակութային երեկոներ են սպասվում, որոնց իրականացման գլխավոր գործընկերը կրկին IDBank-ն է:

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

28/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.54
-0.18
Եվրո (EUR)
416.39
-1.52
Ռուբլի (RUR)
4.661
-0.0442
Լարի (GEL)
139.6
+0.02
48022
+67
Արծաթ
695.7
+8.03