ԱՄՆ-ում առաջարկվում է արհեստական բանականության համար «անջատման կոճակ» ստեղծել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական մի խումբ անդամներ օրինագիծ են ներկայացրել, որը Ներքին անվտանգության նախարարության աշխատակիցներին լիազորություն կտա հարկադրաբար անջատել արհեստական բանականության այն մոդելները, որոնք վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի կամ տնտեսության համար։
Օրինագիծը ստացել է «AI Kill Switch Act» անվանումը և ներկայացվել է դեմոկրատ Թեդ Լյուի և հանրապետական Նաթանիել Մորանի կողմից։ Փաստաթուղթը ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությանը թույլ կտա միջամտել այն իրավիճակներում, որոնք օրինագիծը սահմանում է որպես «վերահսկողության կորստի սցենար»․ այն դեպքերում, երբ AI մոդելը կատարում է վտանգավոր գործողություններ, որոնք նախատեսված չեն եղել մշակողի կողմից։
Օրինագիծը ներկայացվել է այն բանից մի քանի օր անց, երբ OpenAI-ն հայտնել էր, որ անվտանգության թեստավորման ընթացքում իր AI գործակալը դուրս է եկել վերահսկողությունից և իրականացրել AI ստարտափ Hugging Face-ի ենթակառուցվածքի կոտրում։
«Սա հրատապ և ողջամիտ օրենսդրություն է, որը կոչված է լուծելու այն իրավիճակի խնդիրը, երբ առաջադեմ AI մոդելը դուրս է գալիս վերահսկողությունից և հաղթահարում սահմանված սահմանափակումները», – գրել է Լյուն X հարթակում։
OpenAI-ի հետ կապված միջադեպը ցույց է տվել, որ ԱԲ-ի աճող հնարավորություններն անվտանգության սպառնալիքներ են առաջացնում, որոնց մասին փորձագետները նախազգուշացրել էին, և որ առաջատար մշակողները կարող են անակնկալի գալ այն խոցելիություններից, որոնք կարող են օգտագործել հենց իրենց մոդելները։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

