Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
30/07/2026 16:24
Կիսվել

Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը

Ամենահետաքրքիր գաղափարները միշտ չէ, որ ծնվում են գրասենյակներում։ Երբեմն դրանք ծնվում են վրաններում, քննարկումների ու բազմաթիվ ստարտափների միջավայրում։ Seaside Startup Summit-ն այս տարի կրկին համախմբել է հարյուրավոր մարդկանց մեկ նպատակի շուրջ՝ ստեղծելու վաղվա տեխնոլոգիական լուծումները։

Նորարարական լուծումների շարքում իր հարթակը ներկայացրեց նաև IDBank-ը։ Summit-ի բեմում Rate.Trading-ի հնարավորությունների մասին խոսեց հարթակի կոմերցիոն ղեկավար Հմայակ Ավանեսյանը՝ ներկայացնելով արտարժույթի առքուվաճառքի նոր մոտեցումը Հայաստանում։

«Rate.Trading-ը Հայաստանում արտարժույթի փոխանակման նոր հարթակ է։ Այն հնարավորություն է տալիս գնել և վաճառել ինը տեսակի արտարժույթ՝ շահավետ փոխարժեքներով։ Հարթակը ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորություն է տալիս բանկին առաջարկել նաև իրենց փոխարժեքները, ինչը փոխարկման պայմանները դարձնում է ավելի շահավետ և ճկուն», – ընդգծեց Rate.Trading հարթակի կոմերցիոն ղեկավար Հմայակ Ավանեսյանը։

Rate.Trading-ն առաջարկում է մի շարք առավելություններ․

  • Հարմարավետություն․ Հարթակն օգտատերերին հնարավորություն է տալիս ընտրել տվյալ պահին առաջարկվող լավագույն փոխարժեքը և կատարել գործարքը: Բացի այդ, կարելի է առաջարկել նաև սեփական գինը, հայտը բավարարելու դեպքում, Բանկի հետ գործարքը կկատարվի ավտոմատ կերպով:
  • 9 արտարժույթ` մեկ հարթակում․ Գործարքներ կարելի է իրականացնել դրամով, դոլարով, եվրոյով, ինչպես նաև ֆունտով, դիրհամով, յուանով, իենով և շվեյցարական ֆրանկով։
  • Անվտանգություն․Trading-ի աշխատանքը կառուցված է IDBank-ի թվային ենթակառուցվածքի հետ ինտեգրման հիման վրա: Օգտատերը պարզապես գրանցվում է Rate.Trading-ում, անվտանգ սինքրոնացնում իր բանկային և առևտրային հաշիվները և անմիջապես իրականացնում արտարժույթի գործարքներ։

Պարզ ինտերֆեյսի, ամբողջությամբ թվայնացված գործընթացների և առաջատար թվային բանկի աջակցման շնորհիվ Rate.Trading-ը դառնում է հարմար գործիք նրանց համար, ովքեր փնտրում են շահավետ փոխարժեքներ և գնահատում իրենց ժամանակը:

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04