Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Evocabank-ը և Green Rock-ը մեկնարկեցին Բանկի նոր գլխամասի նախագիծը
30/07/2026 17:53
Կիսվել

Evocabank-ը և Green Rock-ը մեկնարկեցին Բանկի նոր գլխամասի նախագիծը

Evocabank-ը և Green Rock Management Group-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ պաշտոնապես մեկնարկելով Բանկի նոր գլխամասի նախագիծը։

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը և Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ պաշտոնապես մեկնարկելով Բանկի նոր գլխամասի նախագծի իրականացումը։

Evocabank-ի նոր գլխամասը կկառուցվի Երևանի Դեմիրճյան 14 հասցեում և կմիավորի Բանկի բոլոր աշխատակիցներին մեկ ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող աշխատանքային միջավայրում։ Նախագծի իրականացումը վստահված է MVRDV միջազգային ճարտարապետական բյուրոյին։

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «Այսօր խորհրդանշական օր է Բանկի համար։ Մենք նշում ենք Բանկի զարգացման նոր փուլը։ Բանկի նոր գլխամասը լինելու է միջազգային ստանդարտներին համապատասխանող կենտրոն, որը, վստահ եմ, նոր նշաձող է սահմանելու Երևանի քաղաքաշինական մշակույթում։ Այս նոր կենտրոնը դառնալու է Բանկի նոր խորհրդանիշը, և այս պահն առանձնահատուկ իմաստ ունի, քանի որ այսօր մենք հավաքվել ենք Բանկի ներկայիս՝ շուրջ 35 տարի գործող գլխամասի մոտ։ Մեր գործընկեր Green Rock Management Group-ի հետ մեզ երկար ճանապարհ է սպասվում, և համոզված եմ, որ արդյունքը կգերազանցի սպասելիքները»։

Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան նշեց.  «Այսօր կարևոր օր է ինչպես Evocabank-ի, այնպես էլ Green Rock-ի համար։ Մենք նշում ենք Evocabank-ի նոր գլխամասի նախագծի պաշտոնական մեկնարկը Երևանում։ Այս համագործակցության հուշագրի ստորագրումով մենք սկսում ենք նախագծի հաջորդ փուլը, որը հիմնված է ամուր գործընկերության, արդյունավետ համագործակցության, մանրակրկիտ պլանավորման և ընդհանուր արժեքների վրա։ Evocabank-ն ունի իր նոր գլխամասի հստակ տեսլականը՝ ստեղծել ժամանակակից աշխատանքային միջավայր, որն արտացոլում է Բանկի ինքնությունը, աջակցում է աշխատակիցներին և նպաստում Բանկի հետագա զարգացմանը։ Մենք հպարտ ենք, որ ղեկավարում ենք այս նախագծի իրականացումը՝ գաղափարից մինչև շինարարության ավարտ։ Մեզ համար մեծ պատիվ է արժանանալ Evocabank-ի ղեկավարության վստահությանը, որի համար անկեղծ շնորհակալություն ենք հայտնում»։

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ նախագծի մեկնարկը խորհրդանշող առաջին քայլը, կապսուլայի մեջ դրվեց Evocabank-ի նոր տեսլականը, որն ընկած է Բանկի նոր գլխամասի և Evocabank-ի ապագա զարգացման հիմքում։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85