Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ՕՊԵԿ+-ը նախատեսում է դադարեցնել նավթի արդյունահանման քվոտաների ավելացումը
30/07/2026 18:42
Կիսվել

ՕՊԵԿ+-ը նախատեսում է դադարեցնել նավթի արդյունահանման քվոտաների ավելացումը

ՕՊԵԿ+-ը նախատեսում է սեպտեմբերից հետո դադարեցնել նավթի արդյունահանման քվոտաների ավելացումը, քանի որ շարունակում է գնահատել Իրանի հետ պատերազմի արագ փոփոխվող ազդեցությունը համաշխարհային առաջարկի վրա, Bloomberg-ին հայտնել են երկու պատվիրակներ։

Նրանց խոսքով՝ արտադրողների դաշինքը ներկայում նախատեսում է մոտ ժամանակներս կայանալիք վիրտուալ նիստում հաստատել արդյունահանման քվոտայի օրական 188.000 բարելով ավելացումը։ Դա կավարտի ներկայիս ավելացումների փուլը, և այս տարվա ընթացքում նոր բարձրացումներ չեն նախատեսվում։

Միևնույն ժամանակ պատվիրակներից մեկը նշել է, որ այս ծրագիրը կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակի զարգացումներից։

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը արդեն մի քանի ամիս աստիճանաբար մեծացնում է իր անդամներին թույլատրված արդյունահանման ծավալները և դեռ մայիսին հաստատել էր ժամանակացույց, որը նախատեսում էր քվոտաների բարձրացումը շարունակել մինչև սեպտեմբեր։ Սակայն գործնականում պատերազմը այդ քայլերը մեծապես խորհրդանշական է դարձրել, քանի որ խմբի Մերձավոր Արևելքի առանցքային անդամները ստիպված են եղել կրճատել արդյունահանման և արտահանման զգալի ծավալներ։

Հակամարտության ընթացքում լարվածության և հարաբերական դադարների հերթագայության պայմաններում նավթի գները շարունակում են մնալ խիստ տատանողական։ Անցած շաբաթ Brent տեսակի նավթի ֆյուչերսների գինը գերազանցել էր 100 դոլարը մեկ բարելի դիմաց, սակայն ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների դադարից հետո կրկին իջել էր 90 դոլարից ցածր։

Հակամարտության ընթացքում Թեհրանը հարձակվել է Հորմուզի նեղուցով անցնող նավթատար տանկերների վրա, ինչը անորոշություն է ստեղծել մատակարարումների շուրջ և բարդացրել ՕՊԵԿ+-ի որոշումները արդյունահանման ծավալների վերաբերյալ՝ ուժեղացնելով նավթի գների տատանումները։

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը չի արձագանքել մեկնաբանության հարցմանը, իսկ ՕՊԵԿ-ում նույնպես չեն պատասխանել հեռախոսազանգին։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59