Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00+2.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 88.09-1.65 WTI - 82.35-1.61
COMEX:  GOLD - 4075.60+0.48 SILVER - 59.20+2.26
COMEX:  PLATINUM - 1644.20+2.30
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 160.68-1.72 EUR/GBP - 1.1506+0.48
FOREX:  EUR/USD - 1.1506+0.48 GBP/USD - 1.3445+0.76
STOCKS RUS:  RTSI - 871.74-1.84
STOCKS US: DOW JONES - 52208.06+1.19 NASDAQ - 25122.18+2.78
STOCKS US: S&P 500 - 7437.63+1.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10897.27-0.10 CAC40 - 8485.64+0.92
STOCKS EUR:  DAX - 25612.03+0.60
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
Ճապոնիայում երկրաշարժից հետո ապահովագրական հատուցումները կարող են գերազանցել 1.1 մլրդ դոլարը
31/07/2026 17:28
Կիսվել

Ճապոնիայում երկրաշարժից հետո ապահովագրական հատուցումները կարող են գերազանցել 1.1 մլրդ դոլարը

Ճապոնիայում օրերս տեղի ունեցած երկրաշարժից հետո ապահովագրական հատուցումների ծավալը կարող է գերազանցել նախորդ վեց խոշոր երկրաշարժերի միջին 175 մլրդ իենը (1.1 մլրդ դոլար), հաշվարկել է Bloomberg Intelligence-ը։

«Մեր գնահատմամբ՝ ոլորտի ապահովագրական ընկերությունների ընդհանուր հատուցումները կարող են հասնել մի քանի հարյուր միլիարդ իենի», — զեկույցում նշել է Bloomberg Intelligence-ի վերլուծաբան Սթիվեն Լեմը։

Նրա խոսքով՝ վերջերս Կումամոտո պրեֆեկտուրայում տեղի ունեցած երկրաշարժից հետո հիմնական ապահովագրական ռիսկերը կապված են առևտրային անշարժ գույքի, ինչպես նաև Ճապոնիայի երկրաշարժերի ապահովագրության պետական համակարգով ապահովագրված բնակելի օբյեկտների հետ։

Bloomberg-ի տվյալներով՝ Ճապոնիայի երեք խոշոր մասնավոր ապահովագրական ընկերությունները՝ Tokio Marine Holdings, Sompo Holdings և MS&AD Insurance Group Holdings, ընթացիկ ֆինանսական տարվա համար ներքին բնական աղետների հատուցումների նպատակով ընդհանուր առմամբ պահուստավորել են 365 մլրդ իեն։ Սա ավելի քան երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա համախառն հատուցումները։ Bloomberg Intelligence-ի գնահատմամբ՝ վերաապահովագրողների վճարումների և հարկերի հաշվառումից հետո վերջին պահանջները կարող են կազմել ընկերությունների ճշգրտված շահույթի 1%-ից պակասը։

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98