Բիզնես

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 101.59+0.88 WTI - 90.21+0.51
COMEX:  GOLD - 4140.10+0.28 SILVER - 60.88+0.02
COMEX:  PLATINUM - 1706.20-0.74
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.35+0.25 EUR/GBP - 1.1238+0.18
FOREX:  EUR/USD - 1.1238+0.18 GBP/USD - 1.3251+0.26
STOCKS RUS:  RTSI - 858.70-0.43
STOCKS US: DOW JONES - 51521.28+0.49 NASDAQ - 27599.89+0.45
STOCKS US: S&P 500 - 7818.93+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10541.69+0.42 CAC40 - 7865.07+0.40
STOCKS EUR:  DAX - 25449.19+0.77
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
Հիպոթերապիան՝ ֆիզիկական, հուզական և սոցիալական հմտությունների զարգացման միջոց. Viva-ն և «Արտիսիմո»-ն շարունակում են հաջողության պատմություն կերտել
03/08/2026 16:25
Կիսվել

Հիպոթերապիան՝ ֆիզիկական, հուզական և սոցիալական հմտությունների զարգացման միջոց. Viva-ն և «Արտիսիմո»-ն շարունակում են հաջողության պատմություն կերտել

Ութ ամիս առաջ մեկնարկած համագործակցությունը սկսում է տեսանելի արդյունք տալ: Viva-ն և «Արտիսիմո» մշակութային հասարակական կազմակերպությունը կարևոր ձեռքբերումներ են արձանագրում: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈւ) երեխաների շրջանում դա իրական հաղթանակ է. առաջին քայլեր, արտաբերված առաջին խոսք, վարքագծի փոփոխության դրական դինամիկա, ծնողների հոգեբանական վիճակի բարելավում և այլն: Արձանագրվող յուրաքանչյուր ձեռքբերում ծնողների համար տարիների երազանք է եղել: «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի մասնագետները համոզված են, որ դա տարբեր թերապիաների զուգահեռ կիրառման արդյունք է:

Երկու մարզից փոքր խմբերով Դրախտիկ տեղափոխված «Ոսկեփորիկ»-ի երեխաները մասնակցել են հիպոթերապիայի հերթական շրջափուլին: Լիարժեք կազմակերպելու համար հաշվարկվել է ամեն ինչ՝ անհրաժեշտ տարածքից մինչև որոշակի հատկություններով օժտված կենդանիների ընտրություն: Նախապատրաստական, անհատական աշխատանք է տարվել յուրաքանչյուր երեխայի հետ՝ վախերը հաղթահարելու և առավելագույն արդյունքի հասնելու համար:

«Այս թիմը տիտանական աշխատանք է կատարում, և ես հավատում եմ, որ նվիրման ու պրոֆեսիոնալիզմի արդյունքում հաջողության նոր պատմություններ կլինեն: Ես մասնագիտորեն չեմ կարող խոսել հիպոթերապիայի կարևորության մասին, սակայն գիտեմ, որ այդ ամենն ապացուցող անհերքելի փաստեր կան: Դանիացի հեծյալ Լիս Հարթելի անձնական պատմությունն ամենավառ օրինակն է: Կին, ով սպորտային կարիերայի ընթացքում պոլիոմիելիտի հետևանքով կաթվածահար է եղել, ում, սակայն, դա չի խանգարել 8 տարի անց՝ 23-ամյա հասակում, դրեսաժ (գեղավարգ) մրցաձևում պայքարել է տղամարդկանց հետ և 1952 թվականին դառնալ Հելսինկիի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: Տարիներ անց նա կրկնել է արդյունքը և անձնական պատմությամբ ու սպորտային հաջողություններով բժշկական հանրությանն ապացուցել, որ ձիավարությունը կարող է հզոր վերականգնողական գործիք լինել»,-ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Ձիասպորտով զբաղված և Շվեյցարիայում վերապատրաստված Կատերինա Հորստկան կրթաբուժական և վերականգնողական ծառայությունների շարքում առանձնահատուկ տեղ է տալիս հիպոթերապիային և բուժական ադապտիվ ձիավարությանը: Որպես մասնագետ ընդգծում է, որ ձիու քայլքի ժամանակ, կենդանու մեջքի մկանների բարդ շարժումները մերսող և թույլ տաքացնող ազդեցություն են թողնում: Նրա  մարմնի ջերմությունը, որը 1,5 աստիճանով բարձր է մարդու մարմնի ջերմաստիճանից, ակտիվացնում է արյան շրջանառությունը, խթանում է մանր մոտորիկան, նպաստում երեխայի դրական աշխարհընկալմանը:

«Viva-ի աջակցությամբ մենք կրթաբուժական և վերականգնողական մի շարք ծառայություններ ենք մատուցում երկու մարզի երեխաների: Բոլորն էլ կարևոր են, սակայն հիպոթերապիայի հասանելիությունն ու շարունակականությունը ևս անհրաժեշտ է արդյունքի համար: Ձիու բնական, ռիթմիկ շարժումները փոխանցվում են երեխայի մարմնին՝ խթանելով նյարդամկանային համակարգի աշխատանքը, ինչպես նաև  հավասարակշռության, կեցվածքի և կոորդինացիայի զարգացումը։ Մարդու մկանները ստանում են բոլոր այն ազդակները, որոնք անհրաժեշտ են քայլելու համար: Միաժամանակ երեխան ներգրավվում է հետաքրքիր և մոտիվացնող միջավայրում, ինչը բարձրացնում է համագործակցելու և սովորելու պատրաստակամությունը», –ասել է «Արտիսիմո» մշակութային ՀԿ հիմնադիր Կատերինա Հորստկան:

«Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնների մասնագետները տարեկան սպասարկում են 200 երեխայի՝ Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում։

Viva-ի կողմից իրականացվող աջակցության ծրագրի շրջանակում 60 երեխա ստանում է կրթական և բուժական-վերականգնողական ծառայություններ՝ հաճախելով Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում գործող զարգացման կենտրոններ, ինչը նպաստում է նրանց ներառական զարգացմանը։ Շատ երեխաների համար վերականգնողական գործընթացը պետք է լինի անընդհատ, քանի որ դադարի դեպքում հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքների։ Viva-ի աջակցությունը հնարավորություն է տալիս ապահովել ծառայությունների անհրաժեշտ շարունակականությունը և փոխել երեխաների կյանքի որակը:

Հատուկ կրթական և վերականգնողական ծառայությունների շրջանակը ներառում է զգայական ինտեգրում, հոգեբանական աջակցություն՝ ծնող-երեխա շթղայում, խոսքի թերապիա, հեքիաթաթերապիա, արտ-թերապիա, երաժշտաթերապիա և հիպոթերապիա:

Զարգացման հնարավոր խանգարումները ժամանակին հայտնաբերելու և ցուցաբերվող աջակցության առավելագույն արդյունավետությունն ապահովելու նպատակով մասնագետներն աշխատում են ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների հետ։

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73