Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Իրանը և Օմանը կարող են վերագործարկել նավարկությունը Հորմուզի նեղուցով
04/08/2026 16:30
Կիսվել

Իրանը և Օմանը կարող են վերագործարկել նավարկությունը Հորմուզի նեղուցով

Իրանը և Օմանը մոտ ապագայում կարող են համաձայնության հասնել Հորմուզի նեղուցով նավարկության կազմակերպման հարցում, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան և իրանական աղբյուրներին։

NYT-ի հետ զրուցած, համաձայնագրի մանրամասներին ծանոթ պաշտոնյաների խոսքով՝ դրա պայմաններով Պարսից ծոց մուտք գործող նավերը կշարժվեն Իրանի վերահսկողության ներքո գտնվող և նրա ափերին մոտ երթուղով, իսկ ծոցից դուրս եկող նավերը՝ Օմանի ափերին հարող երթուղով։

Իրանի պաշտոնյաների խոսքով՝ նավերի անցման համար տուրքեր չեն գանձվի։ Միաժամանակ նախատեսվում է սահմանել «ծառայության վճար», որը կուղղվի նավարկության բնապահպանական ազդեցության մեղմմանը, բեռնատար նավերի և տանկերների անվտանգության ապահովմանը, ինչպես նաև սպասարկող անձնակազմի ծախսերի փոխհատուցմանը։ Ստացված եկամուտները հավասարապես կբաժանվեն Իրանի և Օմանի միջև։

Սակայն բանակցություններին ծանոթ ամերիկացի պաշտոնյան պնդել է, որ Իրանի ներկայացրած տարբերակը «ճշգրիտ չէ»։ Նրա խոսքով՝ նեղուցով նախատեսվող ցանկացած ժամանակավոր երթուղի չի պահանջի Իրանի հաստատումը կամ թույլտվությունը և չի ենթադրի որևէ վճարի գանձում։

Միաժամանակ իրանցի պաշտոնյաները շեշտել են, որ ցանկացած համաձայնությունից անկախ՝ Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն չի վերացրել Պարսից ծոցում իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը, և երկու երկրները չեն վերադարձել ԱՄՆ-ի և Իրանի միջև Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրում ամրագրված 14 կետից բաղկացած ծրագրին։

Իրանի ներկայացուցիչների խոսքով՝ Օմանի հետ մշակվող համաձայնագիրը նպատակ ունի ամրագրել Թեհրանի կարողությունը վերահսկելու Հորմուզի նեղուցը և պահպանելու այն ռազմավարական լծակը, որը երկիրը մինչ պատերազմը չէր օգտագործում։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բազմիցս հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պետք է շարունակի մնալ բաց միջազգային ջրային ուղի, ինչպես եղել էր մինչև ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարվածները։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88