Հունվար-նոյեմբերին հանրապետությունում միջին անվանական աշխատավարձը կազմել է 147,2 հազար ՀՀ դրամ
Հունվար-նոյեմբերին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 147 հազար 285 ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.4%-ով: Ինչ վերաբերում է իրական աշխատավարձին, ապա այն կրճատվել է. հունվար-նոյեմբերին տարեկան կտրվածքով գրանցվել է 5.8% գնաճ:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հունվար-նոյեմբերին պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 117 հազար 305 ՀՀ դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 181 հազար 223 ՀՀ դրամ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անվանական աշխատավարձը աճել է ինչպես պետական (3.1%), այնպես էլ մասնավոր հատվածում (6.8%): Միևնույն ժամանակ, սակայն, իրական աշխատավարձի աճ, այն էլ բավականին փոքր, գրանցվել է միայն մասնավոր հատվածում: